ԼՂՀ ՊԲ. իրադրությունն առաջնագծում լարված է

© Official site of the Ministry of Defence of Artsakh / Мартакертский район, обстрелянный Азербайджанскими ВС. Нагорный Карабах
Мартакертский район, обстрелянный Азербайджанскими ВС. Нагорный Карабах - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվեք
НовостиTelegram
Ըստ հաղորդման` ՊԲ առաջապահ ստորաբաժանումները հակառակորդի ակտիվությունը ճնշելու համար ձեռնարկում են պատժիչ գործողություններ

ԵՐԵՎԱՆ, 26 ապրիլի — Sputnik. Ապրիլի 26-ի օրվա ընթացքում և այս պահի դրությամբ հակառակորդը շարունակում է ինտենսիվ հրետակոծության ենթարկել ինչպես ողջ առաջնագիծը, այնպես էլ խաղաղ բնակավայրերը, հայտնում է ԼՂՀ պաշտպանության նախարարությունը:

Ըստ հաղորդման` ադրբեջանական կողմն օգտագործում է տարբեր տրամաչափի ականանետեր, 85, 100, 122 ու 152 միլիմետրանոց թնդանոթներ, ՄՄ-21 (Գրադ) կայանքներ և 9Մ33 Մ3 տիպի զենիթահրթիռային համալիր:

Мартакертский район, обстрелянный Азербайджанскими ВС. Нагорный Карабах - Sputnik Արմենիա
ԼՂՀ ՊՆ–ն ներկայացրել է արկակոծված բնակավայրերի լուսանկարները
ՊԲ առաջապահ ստորաբաժանումները հակառակորդի ակտիվությունը ճնշելու համար ձեռնարկում են պատժիչ գործողություններ` նրան հասցնելով կենդանի ուժի և զինտեխնիկայի մեծ կորուստներ:

Այս պահի դրությամբ առաջնագծում իրադրությունը շարունակում է մնալ լարված:

 

Լրահոս
0