Անձրև, կարկուտ և ջերմաստիճանի անկում կլինի Հայաստանում

© Sputnik / Кирилл Каллиников / Անցնել մեդիապահոցСильный дождь в Москве
Сильный дождь в Москве - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվեք
НовостиTelegram
Մայիսի 1-ին Հայաստանի ողջ տարածքում և Երևանում սպասվում է առանց տեղումների եղանակ

ԵՐԵՎԱՆ, 27 ապրիլի — Sputnik. Հայաստանում ապրիլի 27-30-ը՝ առավելապես օրվա երկրորդ կեսին և գիշերվա առաջին կեսին, շրջանների մեծ մասում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, առանձին հատվածներում հնարավոր է կարկուտ, հայտնում է ՀՀ ԱԻՆ-ը:

Մայիսի 1-ին սպասվում է առանց տեղումների եղանակ:

Քամին կլինի հարավ-արևմտյան՝ 2-7 մ/վ արագությամբ, ամպրոպի ժամանակ հնարավոր է քամու ուժգնացում՝ 15-20 մ/վ:

Օդի ջերմաստիճանն աստիճանաբար կնվազի 4-6 աստիճանով:

Дождь, дождливая погода - Sputnik Արմենիա
Հայաստանում կանխատեսվում է անձրև և կարկուտ
Երևանում ապրիլի 27-30-ը՝ առավելապես օրվա երկրորդ կեսին և գիշերվա առաջին կեսին, սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ՝ քամու ուժգնացում՝ 15-17 մ/վ: Մայիսի 1-ին սպասվում է առանց տեղումների եղանակ:

Այսօր ցերեկը մայրաքաղաքում սպասվում է 25-27, գիշերը` 14-16 աստիճան տաքություն։

 

 

Լրահոս
0