ԼՂՀ ՊՆ. Ադրբեջանի հրթիռահրետակոծությունների մասին կտեղեկացվի Կարմիր խաչին

© DAMIEN MEYER / AFPФлаги организации "Красного креста"
Флаги организации Красного креста - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվեք
НовостиTelegram
Ապրիլի 26-ի լույս 27-ի գիշերը Ադրբեջանական զինուժն իր տրամադրության տակ եղած գրեթե բոլոր հրետանային զինատեսակներից ղարաբաղյան դիրքերի և խաղաղ բնակավայրերի վրա արձակել է ավելի քան 550 արկ

ԵՐԵՎԱՆ, 27 ապրիլի — Sputnik. ԼՂՀ պաշտպանության նախարարությունը տարածել է իրազեկում, որտեղ նշված է, որ ինչպես վերջին օրերին, այնպես էլ այս գիշեր Մարտակերտ քաղաքի և շփման գծին մերձակա այլ խաղաղ բնակավայրերի վրա ադրբեջանական բանակի կողմից իրականացված հրթիռահրետակոծությունների մասին, որպես միջազգային անկողմնակալ, չեզոք և անկախ կառույցի, պարբերաբար տեղեկացվել և այսուհետ ևս կտեղեկացվեն Կարմիր խաչի միջազգային կազմակերպությանը:

Арцрун Ованнисян - Sputnik Արմենիա
Արծրուն Հովհաննիսյան. Ադրբեջանը թիրախավորում է խաղաղ բնակչությանը
Ապրիլի 26-ի լույս 27-ի գիշերը Ադրբեջանական զինուժն իր տրամադրության տակ եղած գրեթե բոլոր հրետանային զինատեսակներից, այդ թվում` ականանետերից, թնդանոթներից ու ՄՄ- 21 (Գրադ) կայանքներից ղարաբաղյան դիրքերի և խաղաղ բնակավայրերի վրա արձակել է ավելի քան 550 արկ:

Ղարաբաղյան հակամարտության գոտում իրավիճակը սրվել էր ապրիլի 1-ի լույս 2-ի գիշերը։ Երևանը հաղորդել էր ադրբեջանական կողմի նախահարձակ գործողությունների մասին, Բաքուն էլ հայտարարել էր, թե իբր Հայաստանի ԶՈւ-ն է գնդակոծել ադրբեջանական տարածքը։ Հակամարտող կողմերը տասնյակ զոհեր ունեն։ Ապրիլի 5-ին Մոսկվայում է ձեռք բերվել պայմանավորվածություն ռազմական գործողությունները դադարեցնելու մասին, սակայն երկու կողմերն էլ հայտարարում են, որ փոխադարձ պայմանավորվածությունը խախտվում է։ Ադրբեջանը կրակում է նաև Հայաստանի սահմանամերձ գյուղերի ուղղությամբ։

 

 

Լրահոս
0