Մինչ օրս Ռիո-2016-ի ուղեգիր է նվաճել 21 հայ մարզիկ

© НВМедали
Медали - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվեք
НовостиTelegram
Ռիո դե Ժանեյրոյի Օլիմպիական խաղերի ուղեգիր է նվաճել դեռ քսանմեկ հայ մարզիկ` չորս մարզաձևից

ԵՐԵՎԱՆ, 27 ապրիլի- Sputnik. ՀԱՕԿ-ը ներկայացրել է 31-րդ ամառային Օլիմպիական խաղերի՝ մինչ օրս ուղեգիր նվաճած հայ մարզիկներին։

Բռնցամարտում ուղեգրեր են նվաճել Արթուր Հովհաննիսյանը`49 կգ ք/կ, Նարեկ Աբգարյանը` 52 կգ ք/կ, Արամ Ավագյանը`56 կգ ք/կ, Վլադիմիր Մարգարյանը`69 կգ ք/կ։

Арсен Джулфалакян - Sputnik Արմենիա
Ջուլֆալակյան. Երազանքի համար պետք է կռվել
Օլիմպիադային կմասնակցեն ազատ ոճի ըմբշամարտիկներ Գառնիկ Մնացականյանը` 57 կգ ք/կ, Գեորգի Կետոևը` 97 կգ ք/կ, Լևան Բերիանիձեն` 125 կգ ք/կ, ինչպես նաև հունահռոմեական ոճի ըմբշամարտիկներ Միհրան Հարությունյանը` 66 կգ ք/կ, Արսեն Ջուլֆալակյանը` 75 կգ ք/կ, Մաքսիմ Մանուկյանը` 85 կգ ք/կ, Արթուր Ալեքսանյանը` 98կգ ք/կ։

Ծանրամարտի Հայաստանի հավաքականն ունի 7 ուղեգիր։

Մարմնամարզություն մարզաձևում ուղեգիր ունեն Հարություն Մերդինյանը, Արթուր Դավթյանը և Հուրի Գեբեշյանը։

Чемпионка Европы по тяжелой атлетике Назик Авдалян в гостьях  Радио Sputnik Армения - Sputnik Արմենիա
Նազիկ Ավդալյանը` հոգեբանական հաղթանակի, առաջնագիծ գնացած ամուսնու ու օլիմպիական խաղերի մասին
Ռիոյի դե Ժանեյրոյի 2016 թվականի Օլիմպիական խաղերը 31-րդ ամառային խաղերն են: Խաղերի բացման պաշտոնական արարողությունը կկայանա օգոստոսի 5-ին լեգենդար «Մարականա» մարզադաշտում: Օգոստոսի 5-21-ն աշխարհի 205 երկրից մոտ 10 500 մարզիկ կմրցի 306 մեդալների հավաքածուների համար: Օլիմպիական խաղերը կանցկացվեն Ռիոյի 4 շրջաններում` Կոբակաբանայում, Մարականայում, Դեոդորոյում և Բարայում գտնվող 33 կառույցներում:

Ռիո դե Ժանեյրոյում կայանալիք խաղերին մնացել է 100 օր:

 

 

Լրահոս
0