00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:35
25 ր
Ուղիղ եթեր
10:00
6 ր
Ուղիղ եթեր
10:07
52 ր
Ուղիղ եթեր
11:00
6 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:06
7 ր
Աբովյան time
On air
18:14
43 ր
Ուղիղ եթեր
19:00
5 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Այս գիշեր երեք հայ զինվոր է վիրավորվել

© Sputnik / Асатур Есаянц Армянская армия
Армянская армия - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Ապրիլի 26-ի լույս 27-ի գիշերը Ադրբեջանը հերթական անգամ խախտել է հրադադարը, որի հետեւանքով հայ երեք զինվոր է վնասվածքներ ստացել

ԵՐԵՎԱՆ, 27 ապրիլի — Sputnik. Զինվորներից մեկը ծանր վիճակում է: Այդ մասին լրագրողներին հայտնեց Հայաստանի պաշտպանության նախարարության ռազմաբժշկական վարչության պետ Կամավոր Խաչատրյանը:

«Վնասվածքը զինվորականի կյանքին չի սպառնում։ Ծանր է համարվում, որովհետև վնասվել է կոնքոսկրը, և լուրջ վիրահատություն անհրաժեշտ կլինի»,- ասաց Խաչատրյանը:

Մյուս երկուսի վիճակը գնահատվում է բավարար. մեկն ուղեղի ցնցում է ստացել, իսկ մյուսը` թոքի բեկորային վնասվածք:

Խաչատրյանը հայտնեց նաև, որ ապրիլի 1-ից 4-ի ընթացքում գրանցված 125 վիրավորներից 87-ն արդեն դուրս է գրվել հիվանդանոցից, ծայրահեղ ծանր է շարունակում մնալ 3-ի վիճակը, իսկ 5 հոգու կյանքը, ցավոք, չի հաջողվել փրկել:

«Այս ընթացքում վիրավորներին առաջնագծում օգնություն ցուցաբերելիս հակառակորդը նպատակային կրակահերթ է արձակել շտապ օգնության 4 մեքենայի վրա։ Մեկը պայթեցրել են, բայց, բարեբախտաբար, բուժանձնակազմը մեքենայից դուրս օգնություն ցուցաբերելիս է եղել վիրավորներին: Մյուս 3 մեքենայի վրա էլ կրակել են տարբեր տրամաչափի հրազենային զենքերով: Վիրավորներ ունեցել ենք, բայց մահվան դեպքեր՝ ոչ»,- ասաց ՀՀ ԶՈՒ ռազմաբժշկական վարչության պետը։

Ապրիլի 26-ի օրվա ընթացքում ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծի ողջ երկայնքով հակառակորդի կողմից ձեռնարկված ինտենսիվ հրետակոծությունները շարունակվել են նաեւ այս գիշեր: Ադրբեջանական զինուժը իր տրամադրության տակ եղած գրեթե բոլոր հրետանային զինատեսակներից, այդ թվում` ականանետներից, թնդանոթներից ու ՄՄ- 21 (Գրադ) կայանքներից ղարաբաղյան դիրքերի եւ խաղաղ բնակավայրերի վրա արձակել է ավելի քան 550 արկ: Առավել ինտենսիվ հրետակոծություններ են արձանագրվել շփման գծի հյուսիսարեւելյան ուղղությամբ: Հրետակոծության են ենթարկվել Մարտակերտ, Ներքին Հոռաթաղ եւ այլ խաղաղ բնակավայրեր:

Հակառակորդի կողմից ձեռնարկված ագրեսիվ գործողությունների հետևանքով մահացու վիրավորում է ստացել ՊԲ զինծառայող, 1996թ.-ին ծնված Հայկ Սամվելի Մինասյանը:

 

 

Լրահոս
0