00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:35
25 ր
Ուղիղ եթեր
10:00
6 ր
Ուղիղ եթեր
10:07
52 ր
Ուղիղ եթեր
11:00
6 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:06
7 ր
Աբովյան time
On air
18:14
43 ր
Ուղիղ եթեր
19:00
5 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
46 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
10:47
5 ր
Ուղիղ եթեր
Մամուլի տեսություն
10:58
17 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
11:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Ադիբեկյան. Յուրաքանչյուր 1000 հոգուց 100–ը հոգեկան խանգարում ունի

© Sputnik / David GalstyanВзрыв автобуса в Ереване
Взрыв автобуса в Ереване - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Հայաստանյան հանրությունը պատրաստ չէ ահաբեկչական հնարավոր գործողություններին ու ունակ չէ ինքնապաշտպանության։ Նման համոզման են հանգել մասնագետները Երևանի Հալաբյան փողոցում թիվ 63 երթուղու ավտոբուսում տեղի ունեցած պայթյունից հետո

ԵՐԵՎԱՆ, 27 ապրիլի — Sputnik. Ապրիլի 25-ի երեկոյան Երևանի Հալաբյան փողոցում թիվ 63 երթուղու ավտոբուսում տեղի ունեցած պայթյունի պատճառը հայ հանրությունն անմիջապես վերագրեց ավտոբուսի տեխնիկական վիճակին։ Այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց «Իրազեկ և պաշտպանված սպառող» հասարակական կազմակերպության նախագահ Բաբկեն Պիպոյանը`փաստելով, որ հանրության մտահոգությունն անհիմն չէ։

«Սպասում ենք, որովհետև բոլոր օբյեկտիվ հիմքերն ունենք»,- ասաց բանախոսը` հիշեցնելով նախկինում տեղի ունեցած տրանսպորտային վթարներն ու ավելացրեց. «Պատկան կառույցները, սակայն, բարեփոխումների մասին հայտարարություններից այն կողմ չեն անցնում»։

Իսկ բարեփոխումների համար, ըստ Պիպոյանի, անհրաժեշտ է վերանայել մայրաքաղաքի տրանսպորտային համակարգը և վեր կանգնել անձնական շահերից։

«Ես իմ պահանջն ունեմ Երևանի քաղաքապետարանից։ Երևանի քաղաքապետը գիծ ունի, քաղաքապետարանի ինչ-որ աշխատող գիծ ունի, թե չունի, կամ քանի պատգամավորի գիծ ունի, ինձ չի հետաքրքրում։ Ես ասում եմ` ամոթ է, մենք պետք է հասկանանք, որ իրավունք չունենք մեր երկրում, խաղաղ ժամանակ, միայն մեր անփութության պատճառով զոհ տալ»,- ասաց Բաբկեն Պիպոյանը։

«Սպառողների միություն» ՀԿ նախագահ Արմեն Պողոսյանը, թեև կիսում է իր գործընկերոջ կարծիքը, բայց և հիշեցնում, որ քաղաքային տրանսպորտի կարգավորման համար տարիներ շարունակ վարվող պայքարը որևէ արդյունք չի տվել` նույն այդ անձնական ու բիզնես շահերի պատճառով։

«Մենք գիտենք, որ ավտոմեքենաների մեծ մասը տեխզննում չի անցել, գիտենք, որ մեծ մասն անցել է իր աշխատանքի ժամկետը և բուժման ձևն էլ գիտենք, բայց կան շահեր»,- ասում է սպառողների շահերի պաշտպանը։

Իսկ սոցիոլոգ Ահարոն Ադիբեկյանին Հալաբյան փողոցում տեղի ունեցած պայթյունը ստիպել է վերհիշել պաշտոնական մի վիճակագրություն, որի համաձայն` յուրաքանչյուր 1000 մարդուց 100-ն ունի հոգեկան խանգարումներ, 100-ից 10-ն ունի բուժման կարիք, բայց իրականում բուժվում է 10-ից միայն 1-ը։ Մնացած 9-ն ապրում են հասարակության մեջ`պոտենցիալ վտանգ ներկայացնելով հանրության համար։ Հայ հասարակությունը, սակայն, Ահարոն Ադիբեկյանի համոզմամբ, անտարբեր է իր կողքին ապրող ու պոտենցիալ վտանգավոր այդ անձանց նկատմամբ։

© Sputnik / Asatur YesayantsԱհարոն Ադիբեկյան
Социолог Агарон Адибекян - Sputnik Արմենիա
Ահարոն Ադիբեկյան

«Եթե մեկը մի բան է անում, շրջվում ենք, աշխատում ենք չնայել, չտեսնել, մինչդեռ հակառակը`պետք է նայենք, հետևենք և եթե տագնապի պահ կա, դիմենք վարորդին, որ ավտոմեքենան արգելակի, այդ մարդուն դուրս տանենք, տեսնենք ով է և ինչ է անում»,- ասաց Ահարոն Ադիբեկյանը` նշելով, որ եթե ապրիլի 25-ի երեկոյան 63 համարի ավտոբուսի ուղևորներն ուշադիր լինեին իրենց կողքին նստած կասկածելի անձնավորության նկատմամբ, հնարավոր կլիներ խուսափել դժբախտ պատահարից ։

Նախկինում ավտոբուսի վարորդը պարտավոր էր նաև վերահսկել ուղևորների վարքն ու հետևել ավտոմեքենայում տեղի ունեցող անցուդարձին, հիշում է սոցիոլոգն ու հավելում` այսօր վարորդին հետաքրքրում է միայն ուղեվարձը։

Ի դեպ, Ահարոն Ադիբեկյանը պատահարից հետո հատուկ հետևել է նաև պաշտոնական լրահոսին ու փաստում է` անգամ պատահարին հետևած օրերին պատկան կառույցները հանրությանը չեն նախապատրաստում հաջորդ անգամ հնարավոր դեպքերից խուսափելու և ամբողջ աշխարհում վաղուց արդեն տարածում գտած ահաբեկչությունից պաշտպանվելու մեթոդներին։

 

Լրահոս
0