00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:35
25 ր
Ուղիղ եթեր
10:00
6 ր
Ուղիղ եթեր
10:07
52 ր
Ուղիղ եթեր
11:00
6 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:06
7 ր
Աբովյան time
On air
18:14
43 ր
Ուղիղ եթեր
19:00
5 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Նալբանդյան. «Սուտ է, Հայաստանը բանակցություններից դուրս չի գալիս»

© Sputnik / Асатур ЕсаянцЭдвард Налбандян
Эдвард Налбандян - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Հայաստանը միշտ կողմ է եղել բանակցություններին, միայն խաղաղ ճանապարհով հիմնախնդրի կարգավորմանը, հայտարարեց ՀՀ արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը

ԵՐԵՎԱՆ, 27 ապրիլի — Sputnik. Հայաստանը ղարաբաղյան հակամարտության բանակցություններից երբեք դուրս չի եկել, ԱԺ-ում հարցուպատասխանի ժամանակ ասաց Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը։

«Ադրբեջանի կողմից երևի իրենց ցանկությունն է ներկայացնել, թե Հայաստանը դուրս է գալիս բանակցային գործընթացից։ Դա սուտ է, Հայաստանը միշտ կողմ է եղել բանակցություններին, միայն խաղաղ ճանապարհով հիմնախնդրի կարգավորմանը: Հայաստանը չէ, որ հրաժարվել է հանդիպումներից, եթե ինչ-որ հանդիպումներ չեն կայացել կամ հետաձգվել են, դա եղել է Ադրբեջանի պատճառով»,-ասաց նա և նշեց, որ վերջին այդպիսի դեպքը Վաշինգտոնում էր, երբ ադրբեջանցիները հրաժարվեցին հանդիպել անգամ եռանախագահների հետ:

«Փորձեր կատարվեցին դիվանագիտական կուլիսներում, և համապատասխան արձագանք եղավ եռանախագահների կողմից»,-ասաց նա և նշեց, որ եռանախագահներն ասացին այն, ինչ Հայաստանն է ասում, որ եռակողմ անժամկետ համաձայնագրերը, որոնք կնքվել են 94-95 թթ-ին, ուժի մեջ են և պետք է իրականացվեն դրանց դրույթները:

«Եվս մեկ անգամ դա ցույց տվեց, որ Ադրբեջանը հակադրվում է միջազգային հանրության կարծիքին, դա բավականին սխալ հաշվարկներ էին իրենց դիվանագիտության կողմից. միգուցե չեք պատկերացնում ինչպիսի պատասխան հնչեց մեր հարցադրմանը Վիեննայում, երբ ադրբեջանցիներն ամենաբարձր մակարդակով հայտնեցին եռանախագահներին, որ այն հայտագիրը, նոտան, որն ուղարկել էր իրենց դեսպանը՝ հարցականի տակ դնելով զինադադարը, այդ հանձնարարականը չէր ունեցել, ինքնագլուխ նախաձեռնությամբ էր հանդես եկել, չէր համաձայնեցրել Բաքվի հետ»,-ասաց նաև և նշեց, որ դա Ադրբեջանն անում է, որ խուսափի իր կատարած շատ անպատասխանատու քայլերի հետևանքից:

«Ինչպես ասում են գող՝ սիրտը դող»,-ասաց արտգործնախարարը։

Նալբանդյանի խոսքով` ժամանակն է, որ միջազգային հանրությունը կոնկրետ քայլեր ձեռնարկի, որպեսզի կարգի հրավիրի Ադրբեջանին

Ղարաբաղյան հակամարտության գոտում իրավիճակը սրվել էր ապրիլի 1-ի լույս 2-ի գիշերը։ Երևանը հաղորդել էր ադրբեջանական կողմի նախահարձակ գործողությունների մասին, Բաքուն էլ հայտարարել էր, թե իբր Հայաստանի ԶՈւ-ն է գնդակոծել ադրբեջանական տարածքը։ Հակամարտող կողմերը տասնյակ զոհեր ունեն։ Ապրիլի 5-ին պայմանավորվածություն է ձեռք բերվել ռազմական գործողությունները դադարեցնելու մասին, սակայն երկու կողմն էլ հայտարարում է, որ փոխադարձ պայմանավորվածությունը խախտվում է։ Ադրբեջանը կրակում է նաև Հայաստանի սահմանամերձ գյուղերի ուղղությամբ։

 

Լրահոս
0