Հայաստանի և Ղարաբաղի ռազմական փոխօգնության պայմանագիրը մշակման փուլում է

© Sputnik / Asatur Yesayants / Эдвард Налбандян
Эдвард Налбандян - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվեք
НовостиTelegram
ՀՀ նախագահը ԱԳՆ-ին հանձնարարել էր կապ հաստատել ԼՂՀ ԱԳՆ-ի հետ՝ սեղմ ժամկետներում ռազմական փոխօգնության պայմանագիր կնքելու համար։ ՀՀ արտգործնախարարի խոսքով` պայմանագիրը մշակման փուլում է

ԵՐԵՎԱՆ, 27 ապրիլի – Sputnik. Հայաստանի Հանրապետության և Լեռնային Ղարաբաղի միջև ռազմական փոխօգնության պայմանագիրը մշակման փուլում է։ Այս մասին հայտարարեց Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը

«Դուք պետք է լավ իմանաք, որ դա այնքան էլ հեշտ գործընթաց չէ, փորձագիտական և այլ աշխատանք է պահանջում։ Երբ աշխատանքն ավարտվի, համապատասխան կառույցները կհայտնեն իրենց կարծիքը։ Կգա ժամանակն այդ պայմանագիրը ստորագրելու, կիրականացվի»,- ասաց Նալբանդյանը։

Նշենք, որ ղարաբաղա-ադրբեջանական շփման գծում իրավիճակի թեժացումից հետո ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն ասել էր, որ ՀՀ ԱԳՆ–ն պետք է համագործակցի Լեռնային Ղարաբաղի արտաքին գործերի նախարարության հետ և աշխատի Լեռնային Ղարաբաղի հետ ռազմական փոխօգնության պայմանագիր կնքելու ուղղությամբ: Անհրաժեշտ է պայմանագրի տեքստն ունենալ, համապատասխան քննարկումներ անցկացնել և ուղարկել Ազգային ժողով: Սերժ Սարգսյանը շեշտել էր, որ Հայաստանի Հանրապետությունը լիարժեքորեն կատարելու է իր պարտականությունը Լեռնային Ղարաբաղի բնակչության անվտանգության ապահովման առումով, «և մենք նաև ունենք դրա իրավաբանական իրավունքը, որովհետև ինքներս հանդիսանում ենք 1994 թվականին կնքված հրադադարի համաձայնագրի կողմ»։

 

 

Լրահոս
0