Սոցապ նախարարն այդպես էլ չնշեց պաշտոնյաների ծառայող զավակների անունները

© Sputnik / Арам Нерсесян Артем Асатрян
Артем Асатрян - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվեք
НовостиTelegram
Կառավարության նիստից հետո Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանը պատասխանեց լրագրողների այն դիտարկմանը, որ զոհված զինծառայողների մեծ մասն անապահով ընտանիքների զավակներ են։ Նա միանգամից բացառեց այդ մոտեցումը

ԵՐԵՎԱՆ, 28 ապրիլի — Sputnik. Արտեմ Ասատրյանի համոզմամբ` բոլոր ընտանիքների զավակներն էլ իրենց պարտքն են կատարում հայրենիքի հանդեպ։

«Ես կարծում եմ, որ դա ներկայացնում է մեր ամբողջ հասարակության սպեկտրը։ Ընդհանրապես դուք էլ գիտեք, որ մեր երկրում աղքատության մակարդակը կազմում է 30 տոկոս»։

Հարցին, թե արդյոք նախարարը կարող է տալ այն մեծահարուստների կամ պաշտոնյաների զավակների անունները, ովքեր այս պահին առաջնագծում են, Ասատրյանը պատասխանեց.

«Ես այդպիսի տեղեկատվություն չունեմ, որ նման անուններ նշեմ, բայց բազմաթիվ պետական պաշտոնյաների գիտեմ, որոնց զավակներն այսօր ծառայում են ՀՀ-ում»,-ասաց նա։

 

Լրահոս
0