Լիճքվազի պաշարները գնահատվել են 18,7 տոննային համարժեք ոսկի

© Sputnik / Павел Лисицын / Անցնել մեդիապահոցРабота Екатеринбургского завода по обработке цветных металлов
Работа Екатеринбургского завода по обработке цветных металлов - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվեք
НовостиTelegram
Polymetal ընկերությունն ավարտել է Հայաստանի Լիճքվազի հանքային պաշարների աուդիտը։ Polymetal Int–ը նախատեսում է հայտարարել հանքավայրի վերաբերյալ կարճաժամկետ և երկարաժամկետ ծրագրերի մասին 2016թ.–ի երկրորդ կեսին

ԵՐԵՎԱՆ, 29 ապրիլի — Sputnik. Polymetal Int ընկերությունն ավարտել է Հայաստանում Լիճքվազի հանքային պաշարների աուդիտը, ըստ JORС-ի` դրանք կազմում են 600 հազար ունցիային (18,7 տոննա) համարժեք ոսկի` ստորգետնյա եղանակով մշակելու համար, ասվում է ընկերության հաղորդագրությունում։ Լիճքվազի հանքավայրի պաշարները կազմում են 4,3 մլն տոննա` 4,2 գ/տ պարունակությամբ, ինչը համապատասխանում է 600 հազար ունցիային համարժեք (18,7 տոննա) ոսկու։ Հանքային պաշարները հաստատվել են CSA Global անկախ աուդիտորական ընկերության կողմից։

2016թ.-ին Polymetal-ը ծրագրում է Լիճքվազում լրացուցիչ հորատում անցկացնել, որպեսզի 2017թ.-ի երրորդ եռամսյակում գնահատի հանքավայրի պաշարներն ըստ JORC-ի և նախապատրաստի Կապանի և Լիճքվազի նախագծերի շահագործման համակցված ծրագիրը։ Polymetal-ը մտադիր է արդյունահանել և հանքանյութը վերամշակման հանձնել Կապանի հարստացման ֆաբրիկա։ Այն ձեռք բերելու գործարքն ավարտվել է 2016թ.-ի ապրիլի 26-ին։

Рудники золотз в Сотке - Sputnik Արմենիա
Polymetal-ը դարձել է հայկական ոսկու հանքավայրի սեփականատերը
«Մենք շատ գոհ ենք երկրաբանահետախուզական աշխատանքների արդյունքներից, դա կարևոր ավանդ է Կապանից ոչ հեռու գտնվող արտադրության ընդլայնման մեջ։ Լիճքվազը ցուցաբերում է կայուն բարձր բովանդակություն և համեմատաբար պարզ աշխարհագրություն` պահպանելով միաժամանակ պոտենցիալը հետագա երկրաբանահետախուզական աշխատանքների համար»,- հայտարարել է Polymetal-ի գործադիր տնօրեն Վիտալի Նեսիսը։

Լիճքվազի հանքավայրը գտնվում է Հայաստանի հարավում` Մեղրու շրջանում` Երևանից 380 կմ հեռավորության վրա։ Հանքավայրի հիմնական արդյունաբերական տարրերը ոսկին և պղինձն են, արծաթը համարվում է ուղեկցող արտադրանք։ Լիճքվազի ձեռք բերման գործարքն ավարտվել է 2014թ.-ի նոյեմբերի կեսին։

 

 

Լրահոս
0