00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
7 ր
Ուղիղ եթեր
09:36
24 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:08
50 ր
Ուղիղ եթեր
11:00
7 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:00
8 ր
Ուղիղ եթեր
17:00
8 ր
Ուղիղ եթեր
18:00
8 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:08
8 ր
Աբովյան time
On air
18:16
43 ր
Ուղիղ եթեր
19:00
8 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
09:15
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
46 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
10:47
5 ր
Ուղիղ եթեր
Մամուլի տեսություն
10:49
17 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
11:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Հինգ փաստ Անդրե Աղասիի կյանքից

© AFP 2024 / GLYN KIRK / AFPАндре Агасси
Андре Агасси - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Այսօր լրացավ ամերիկահայ հայտնի թենիսիստ և բարերար Անդրե Աղասիի 46– ամյակը։ Sputnik Արմենիան իր ընթերցողին է որոշ հետաքրքիր փաստեր է ներկայացնում մարզիկի կյանքից

Ծնվեց «թենիսի ռակետը ձեռքին»

Անդրեի հայրը` Մայք Աղասին, որդու ծննդյան կապակցությամբ հատուկ խաղալիք է պատվիրել` թենիսի ռակետ, որի վրայից գնդակ էր կախված։

Մայքը սկսել է թենիսով հետաքրքրել Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ, երբ տեսել է, թե ինչպես են ամերիկացի և անգլիացի զինվորականները թենիս խաղում ամերիկյան քրիստոնեական առաքելության եկեղեցու մոտ գտնվող կորտերում։ Նրանցից մեկը Անդրեի հորը ռակետ է նվիրել, որն ավելի ուշ Մայքն իր հետ Ամերիկա է տարել։

Պատանի ու միլիոնատեր

Անդրե Աղասիին կարելի է և՛ հաջողակ, և՛ վունդերկինդ անվանել։ Նա շատ փոքր է եղել, երբ սկսել է զբաղվել թենիսով։

Աշխատասիրության պտուղներն էլ երևացել են պատանեկության տարիներին։ Երբ 13 տարեկան էր, նրա մարզիչը հայտնի Նիկ Բոլետերին էր։ 16 տարեկանում Անդրե Աղասիի անունը հայտնվել էր պրոֆեսիոնալ թենիսիստների ցուցակում։

Երբ լրացավ Անդրեի 19 տարին, նա արդեն իսկական միլիոնատեր էր, սակայն այդ հանգամանքը պատճառ չդարձավ, որ նա «աստղային հիվանդությամբ» տառապի։ Թենիսիստը ջանք չէր խնայում աշխարհի առաջին ռակետը դառնալու համար։

Հաղթանակ

Աղասին թենիսի պատմության մեջ առաջինն էր, որ «Ոսկե սաղավարտի» արժանացավ, ընդ որում նա իր կարիերայի ընթացքում «հաջողացրեց» նվաճել «Ոսկե սաղավարտի» բոլոր տարբերակները։

Աղասին նաև օլիմպիական խաղերի ոսկե մեդալակիր դարձավ։ ԱՄՆ հավաքականի իսկական առաջնորդ լինելով` նա երեք հաղթանակ բերեց իր թիմին Դևիսի գավաթում։

Նշանավոր մարզիկն իր կարիերայի ընթացքում ավելի քան 60 առաջնության հաղթող է դարձել։ Անգամ մարզական չափանիշներով «պատկառելի» տարիքում նա շարունակում էր գլխավորել АТР-ի վարկանիշը։

Անկում

1993 թվականին Աղասիի մոտ սուր բրոնխիտ սկսվեց։ Ստիպված էր հրաժարվել Australian Open առաջնությունից։

Ավելի ուշ Աղասիի մոտ աջ ձեռքի դաստակի տենդինիտ հայտնաբերվեց, ինչն, անկասկած, մեծ հարված էր մարզիկի համար։ Անդրեն դուրս մնաց АТР վարկանիշի լավագույնների ցանկից։

Նրան օգնեց հայրը, համոզեց, որ դա պարզապես հանգստանալու տարի էր` աներևակայական հաղթանակներից հետո։ Աղասին վերադարձավ կորտ ու աշխարհին կրկին զարմացրեց իր մարզական տաղանդով։

Անսպառ տաղանդ

Աղասին 2006 թվականին բուռն ծափողջույների ներքո լքեց կորտը և տարիքի ու մի շարք վնասվածքներից հետո այլևս չշարունակեց կարիերան։

Այսօր Աղասին հաջողակ գործարար է, գործունեություն է ծավալել շինարարության, սննդի և սպորտային ակումբների ոլորտներում։ Հետաքրքիրն այն է, որ իր ձեռնարկած նախագծերով զբաղվում է ինքնուրույն` առանց «հզոր» մասնագետների վարձելու։

Գործարարի նոր կարգավիճակ ունենալով հանդերձ` միևնույն է աշխարհը Անդրե Աղասիի լեգենդար անունը կապում է թենիսի հետ։

 

Լրահոս
0