Հայաստանի բնակչության թիվը նվազել է

© Sputnik / Асатур ЕсаянцЕреван, Армения
Ереван, Армения - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվեք
НовостиTelegram
Հայաստանի վիճակագրական ծառայությունը հրապարակել է ՀՀ մշտական բնակչության թիվը՝ 2016-ի հունվարի 1-ի դրությամբ

ԵՐԵՎԱՆ, 30 ապրիլի — Sputnik. 2016թ.-ի հունվարի 1-ի դրությամբ ՀՀ մշտական բնակչության թվաքանակը կազմել է 2մլն 998 հազար 600 մարդ, որից 1 մլն 907 հազարը կազմում է քաղաքային, իսկ 1 մլն 91 հազար 600-ը՝ գյուղական բնակչությունը:

ՀՀ մշտական բնակչությունը  12 հազարով նվազել է նախորդ տարվա նույն ժամանակաշրջանի համեմատ:

Բնակչությունը պակասել է բոլոր մարզերում, սակայն ամենից շատ՝ Լոռիում ու Տավուշում (համապատասխանաբար 3000-ով և 3200-ով): 2200-ով ավելացել է մայրաքաղաքի մշտական բնակչության թիվը. Երևանն ունի 1 մլն 73 հազար 700 բնակիչ:

 

 

Լրահոս
0