00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
7 ր
Ուղիղ եթեր
09:35
24 ր
Ուղիղ եթեր
10:00
9 ր
Ուղիղ եթեր
10:10
50 ր
Ուղիղ եթեր
11:00
7 ր
Ուղիղ եթեր
13:00
9 ր
Ուղիղ եթեր
14:00
8 ր
Ուղիղ եթեր
17:00
7 ր
Ուղիղ եթեր
18:00
7 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:27
7 ր
Ուղիղ եթեր
09:42
18 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:06
45 ր
Ուղիղ եթեր
11:00
6 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Մարիա Զախարովա
Հայ-ադրբեջանական սահմանազատման հարցերի կարգավորմանն աջակցում ենք քաղաքական-դիվանագիտական մեթոդներով․ Մարիա Զախարովա
14:19
1 ր
Մարիա Զախարովա
Հայոց ցեղասպանությունը միշտ ընկալել ենք որպես սեփական ցավ և դժբախտություն. Մարիա Զախարովան
14:20
1 ր
Ալեն Սիմոնյան
Դրական եմ վերաբերվում, եթե Հայաստանը գազ գնի Ադրբեջանից․ Ալեն Սիմոնյան
14:37
4 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Հրաչ Սարուխանը սիրում էր կյանքն ու իր Լոռին

© АzatutyunГрачья Сарухан
Грачья Сарухан - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Բանաստեղծ, թարգմանիչ, ՀՀ մշակույթի վաստակավոր գործիչ Հրաչյա Սարուխանը մահկանացուն կնքեց 69 տարեկանում: 60-ականների գրական սերնդի տաղանդավոր ներկայացուցիչը ժառանգություն թողեց «Եզրագծեր», «Հրաշք օրեր», «Վկայություններ», «Այլ ժամանակներ», «Աստծո առավոտ», «Ի տրիտուր» և այլ ժողովածուներ

Ադրինե Թորոսյան, Sputnik.

Մտերիմները՝ կյանքից հեռացած ընկերոջ մասին

Բանաստեղծ Սեյրան Մալխասյան

…Երկնային արքայություն մեր տաղանդավոր պոետին, հիանալի ընկերոջը, նվիրյալ հայրենասերին և մեծատառով Հայ Մարդուն: Աստված մարդկային ու բարեգութ հոգիդ լուսավորի, Հրաչյա Սարուխան: Դու հավերժ կշողաս Համամարդկային գրականության երկնակամարում՝ որպես համաշխարհային պոեզիայի Հայկական համաստեղության ամենապայծառ աստղերից մեկը: (Հրաժեշտի խոսք)

Մոսկվայում ասպիրանտ էի: Հաճախակի այցելում էի Կիրովի փողոցի վրա գտնվող մեծ գրախանութը, ուր ԽՍՀՄ 15 հանրապետություններից յուրաքանչյուրն իր բաժինը ուներ: Հայաստանի բաժնում կանաչ կազմով նոր ու անծանոթ գրքույկ նկատեցի: Մոտեցա վերցրի ու սկսեցի թերթել: Մանկությանս ընկերոջ՝ Հրաչյա Սարուխանի բանաստեղծությունների առաջին ժողովածուն էր՝ «Եզրագծերը»: Ընդամենը 33 գրքույկ էր: Երեք գրքույկ թողեցի, մյուս 30-ը գնեցի: Ես ապրում էի ասպիրանտական հանրակացարանում, որտեղ բնակվում էին ԽՍՀՄ տարբեր հանրապետություններից եկած ասպիրանտներ, որոնց թվում՝ նաև հայեր: Գնածս բոլոր ժողովածուները բաժանեցի ասպիրանտ ընկերներիս ու պարծեցա՝ ընկերոջս`տաղանդավոր բանաստեղծի ժողովածուն է… Հենց այդ առաջին գրքույկով էլ Հրաչը մեծ ճանաչման և ընթերցողների սիրուն արժանացավ՝ իր անկեղծ, խոսուն և գեղեցկահունչ բանաստեղծություններով: Այդ առաջին գրքույկի հրատարակումից հետո նույն՝ 1977 թվականին, մեր երկու բանաստեղծները` Համո Սահյանն ու Վահագն Դավթյանը, հեռուստատեսությամբ անկեղծ դրվատանքով հանրությանը ներկայացրին իրենց նոր՝ երիտասարդ ու տաղանդավոր գրչընկերոջը` Հրաչյա Սարուխան բանաստեղծին: Որքան հիշում եմ՝ նման դեպք ո՛չ դրանից առաջ, և ո՛չ էլ հետո երբևէ չի կրկնվել` ոչ մի բանաստեղծ հեռուստատեսությամբ չի ներկայացվել ճանաչված այլ բանաստեղծների կողմից…

© GrakantertՀրաչյա Սարուխան
Грачья Сарухан - Sputnik Արմենիա
Հրաչյա Սարուխան

 

Բանաստեղծ, թարգմանիչ Խորեն Գասպարյան

Ուսանող էի, երբ ծանոթացա Հրաչյա Սարուխանի հետ: Այդ ժամանակ քաղաքի գրասերների կուռքն էր: Նրա բանաստեղծությունները բոլորի շուրթերին էին: Կարծում էի` իրեն սառն ու բարձր կպահի: Բայց այնքա՜ն հասարակ, այնքա՜ն բնական էր, ձեռքը մեկնեց ու ասաց` Հրաչ: Պարզ ու անմիջական: Ընկերացանք, մտերմացանք:

Համեստ էր, մեծամիտ չէր երբեք, բայց լավ գիտեր իր արժեքը և մեծամիտ անարժաններին կարող էր իրենց տեղը ցույց տալ. այդ դեպքում նաև իրավացիորեն հասկացնում էր, որ ինքը նրանցից շատ բարձր է: Բարձր ինտելեկտ ուներ, համաշխարհային մշակույթի ու գրականության հրաշալի գիտակ էր, հանրագիտարանային գիտելիքների տեր: Գինովցած ժամանակ կարող էր անգամ անզուսպ թվալ, բայց ընդհանրապես զուսպ ու լռակյաց էր, խիստ նրբանկատ:

Նրա գրքասիրությունը վերածվում էր գրքի հանդեպ պաշտամունքի: Երբ նոր գիրք էր գնում, շոյում, փայփայում էր այն, իսկ տանը երբ նրա գրքերը վերցնում էինք, նայում ու տեղը դնում, միշտ ուղղում էր մեր դրածը, նայում, որ հավասար լինեն գրքերը շարված: Մի անգամ մտանք հայտնի` Բրյուսովի անվան գրախանութ և տեսանք՝ հենց նոր ստացել են ռուսերեն եռահատոր «Գերմանական գրականության պատմությունը»: Երկուսս էլ փող չունեինք, բայց Հրաչը գժվում էր. պիտի անպայման գներ: Իհարկե, կարող էր պահել տալ, հետո գալ վերցնել, բայց ուզում էր րոպե առաջ ունենալ: Կարող էր փողը հետո բերել. նրան ճանաչում, սիրում ու հարգում էին քաղաքում, և որևէ խնդիր չէր ունենա, բայց նաև ամաչկոտ բնավորություն ուներ: Ի՞նչ անել:

Բարեբախտաբար, քրոջս աշխատանքի վայրը մոտ էր: Ասացի` Հրաչ, գնամ քրոջիցս փող ուզեմ: Հետս եկավ: Քույրս փողը տվեց, հետո ասաց, որ ուզում է Սարուխանին մոտիկից տեսնել: Ասացի` արի: Մոտեցանք ծառի տակ կանգնած Հրաչին: Քույրս թե` ամաչում եմ: Ասում եմ` Հրաչ, ամաչում է: Տեսնեմ` Հրաչն ավելի է ամաչում: Մի խոսքով… Գրքերը վերցրինք և՛ ինձ համար, և՛ Հրաչի: Ո՜նց էր ուրախացել, փայփայում էր գրքերը: Հաջորդ օրը փողը շուտ բերեց տվեց ինձ: Ասացի՝ թող նվեր լինի, փող պետք չէ, ասաց` չէ, վերցրու: Զոռով տվեց:

Սովորություն ուներ` մի գրքից մի քանի օրինակ էր գնում: Հետո նվիրում էր նրանց, ովքեր գրքի հարգը գիտեին: Ինձ էլ է շատ գրքեր նվիրել: Հիշում եմ` 1987-ին Խլեբնիկովի բանաստեղծությունների ստվարածավալ ժողովածուն նվիրեց` ջերմ մակագրությամբ: Նույն գրքից նվիրել էր նաև բանաստեղծ Սամվել Զուլոյանին: Մի օր մտնում եմ Սամվելենց տուն, տեսնեմ` Հրաչի նվիրած գիրքը բացած, սեղանին դրված, ու վրան… կծած պոմիդոր… հենց կծած կողմը` գրքի վրա: Ասացի` Զուլո՛, Հրաչը տեսներ` ինֆարկտ կստանար, էս ի՞նչ ես անում, անաստվա՛ծ: Զուլոն էլ էր գիրք սիրում, բայց այլ կերպ. նա թափթփված էր, ի տարբերություն Հրաչի գրքապաշտության` ահավոր էր: Հետո Հրաչին ասացի, ասաց` ես տեսնեի` կսպանեի:

Արցախյան շարժման բուռն ժամանակներն էին: 1990 թվականն էր: Տղաներով հավաքվել էինք քաղաքայի մարզադաշտի մոտ: Մեկ էլ մի ուղղաթիռ սկսեց իջնել: Հրաչը նայեց ու… հանկարծ ասաց` արյան հոտ եմ առնում: Հաջորդ օրն իմացանք, որ այդ ուղղաթիռով բերել են մեր քաղաքի առաջին զոհին` Սոս Նալղռանյանին: Կանխազգում էր` չգիտեմ ինչպես: Այդպես կանխազգացել էր երկրաշարժը: Երկրաշարժից առաջ զանգել էր տուն ու կնոջն ասել, որ կրտսեր որդու օրորոցը տեղափոխի գրքերի պահարանից հեռու: Ասել էր՝ կարող է ցնցում-բան լինի, գրքերը վրան ընկնեն: Հետո երկրաշարժ էր եղել, և հենց օրորոցի տեղում գրքեր էին թափվել: Մի օր, Նոր տարի էր, եկել էր մեր տուն: Խմեցինք: Աջ ձեռքի ճկույթը դրեց սեղանին, բութ մատը` ճակատին ու այդպես քնեց` մի կես ժամի չափ: Արթնացավ ու ասաց՝ ես դրանցից նեղացել եմ: Հարցրի՝ ումի՞ց: Ասաց՝ թռչող ափսեներով եկող այլմոլորակայիններից. էդքան գալիս են, չեն ասում` էս մարդուն էլ այցելենք: Մտքումս մի էպիգրամանման բան հորինեցի անմիջապես. «Հրաչն ասավ` ձանձրացել եմ, էս աշխարհն էլ մի բան չի, մի ափսե էլ ցած չի իջնում, որ մարդ նստի ու թռչի…» և այլն: Հետո իրեն ասացի, շա՜տ ծիծաղեց:

Քիչ էր խոսում սթափ ժամանակ: Երբ խոսում էր գրականությունից, արվեստից, լսել էր պետք: Մի անգամ այնքա՜ն հրաշալի խոսեց: Հիացա, ցավ ապրեցի, որ չի տեսագրվում կամ ձայնագրվում: Ասացի` Հրաչ, ափսոս խոսք էր, տեսագրել էր պետք: Ասաց` եթե տեսագրեին, չէի կարող այդպես խոսել: Քանի՜ այդպիսի հրաշք պահեր կորցրինք:

Իր գործերի պարոդիաներն էի գրում երբեմն: Ծիծաղում էր, չէր նեղանում: Ափսոս էրե:

Նկարիչ Խաչատուր Ազիզյան

Ծանոթացանք, երբ 1963 թ-ին ընդունվեցինք Երևանի Փ. Թերլեմեզյանի անվ. Գեղարվեստի ուսումնարանի գեղանկարչության ֆակուլտետ: Հենց առաջին ամիսներից երևում էր, թե ովքեր են կուրսի «ուժեղ տղերքը»` շնորհալիները: Հրաչը նրանցից էր: Նրա նկարչությունն իր պես էր, իր տիպի, այսինքն` ճշմարտացի, մաքուր, անարատ, մանրամասնորեն կատարված: Սակայն առաջին-երկրորդ կուրսերում արդեն զգում էինք Հրաչի ձգտումը… Ես հիմա եմ հիշում, թե ինչպես էր Հրաչը թախծում, երբ զգում էր, որ պիտի թողնի նկարչությունը և նվիրվի պոեզիային:

Ներեցեք ինձ…
Ռոսլին, Գրեկո, ու Ռաֆայել
Ընդունեք ինձ,
Դանթե, Լորկա ու Չարենց…

Բայց նկարչությունը մնաց Սարուխանի սրտում: Օրինակը «Ամեն մեկս միայնության մի անոթ» բանաստեղծությունն է՝ նվիրված իր նկարիչ ընկերներին:
Ֆիզկուլտուրայի ժամերն անցկացնում էինք մանկական երկաթուղու ֆուտբոլի դաշտում: Ի դեպ, մեր կուրսը ֆուտբոլի մշտական չեմպիոնն էր, իսկ Հրաչը՝ մեր անփոխարինելի դարպասապահը: Եվ շատ գերազանց: Հրաչը նաև շատ լավ սեղանի թենիս էր խաղում: Չեմ հիշում՝ որ թիվն էր, մի քանիսս Հրաչի հետ ընդգրկվել էինք «Սպարտակի» հավաքականում:
Հրաչը ազնիվ, շիտակ ընկեր էր: Հիշում եմ՝ Հրաչն իր ընկերներից մեկի հետ հյուր էր իմ երևանյան արվեստանոցում: Պիտի մնային ինձ մոտ: Օղին վերջացել էր, ժամն ուշ էր: Ես անկողինը պատրաստեցի և դուռը դրսից փակելով գնացի տուն` առավոտյան ժամը 8-ին վերադառնալու պայմանով: Առավոտյան գալիս եմ ժամը 7.30-ին, բացում եմ դուռը և ինչ տեսնեմ… Հրաչն ու ընկերը օղի են խմում:

— Հրաչ, որտեղի՞ց օղին (նրանք ներսից դուռը բացել չէին կարող):
— Մտածիր, Խաչատուր ջան:

Պարզվեց, որ հարևան նկարիչ Բորիս Հակոբյանին են տեսել պատշգամբում և մի շիշ օղի խնդրել: Իսկ պատշգամբները շատ մոտ էին իրար:
Հրաչը սիրում էր կյանքը, սիրում էր իր Լոռին և մինչև վերջ ապրեց իր հողի վրա:
Հարկարծ հիշեցի նրա «Ժամանակավոր հրաժեշտ Երևանին» բանաստեղծության վերջին տողը.
— Մնաս բարով, մայր իմ` իմ Երևան:
Հրաչն իսկական հայ քաղաքացի էր, Հրաչը սեր էր, լույս էր, հայ ծնող էր, ընկեր էր, Հրաչը մեծ էր, Հրաչը իր ժողովրդինն էր:

Բանաստեղծ Արշակ Քոչինյան

Թևաթափ եղած թռչունի պես եմ.
Մեր մեջ բույն դրած անփութությունից
Մղկիտ ու մրմուռ պիտի համտեսենք,
Զի արբած գինու թեժ թնդությունից

Հաճախ ենք փրթում խոսքերով մեծ-մեծ`
Թե պատիվ ունենք ու խորին հարգանք.
Եթե մահ առաջ չենք ցավել անկեղծ,
Կորցնելուց հետո ի՞նչ մխիթարանք:

 

 

 

 

 

 

Լրահոս
0