00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:34
3 ր
Ուղիղ եթեր
09:38
22 ր
Ուղիղ եթեր
10:00
4 ր
Ուղիղ եթեր
10:05
54 ր
Ուղիղ եթեր
11:00
4 ր
Ուղիղ եթեր
13:00
4 ր
Ուղիղ եթեր
14:00
4 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Ուղիղ եթեր
18:00
5 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:05
8 ր
Ուղիղ եթեր
19:00
5 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
09:21
46 ր
Ուղիղ եթեր
Մամուլի տեսություն
10:42
17 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
12:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Գերմանա-թուրքական սկանդալ՝ Հայոց ցեղասպանությանը նվիրված նախագծի շուրջ

© AFP 2024 / OZAN KOSE / AFP Турция. Анкара. Синяя мечеть
Турция. Анкара. Синяя мечеть - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Դրեզդենի սիմֆոնիկ նվագախմբի շուրջ ծագած սկանդալից հետո Գերմանիայում նվաստացուցիչ են համարում թուրքական կողմին զիջումներ անելը: Իսկ սկանդալը ծագել է այն պատճառով, որ նվագախումբը մասնակցում է Հայոց ցեղասպանությանը նվիրված նախագծին

ԵՐԵՎԱՆ, 30 ապրիլի- Sputnik, Լաուրա Սարգսյան. Դրեզդենի սիմֆոնիկ նվագախումբը՝ չնայած «Աղետ» երաժշտական նախագծի շուրջ ծագած սկանդալին, մտադիր է նոյեմբերին ելույթ ունենալ Թուրքիայում:

Ամեն ինչ սկսվեց նրանից, որ Թուրքիան պահանջեց դադարեցնել Դրեզդենի սիմֆոնիկ նվագախմբի աջակցությունը, քանի որ նվագախումբը մասնակցում է Հայոց ցեղասպանությանը նվիրված «Աղետ» երաժշտական նախագծին: Անկարան վերջնագրի տոնով պահանջեց Եվրահանձնաժողովի պաշտոնական կայքից հեռացնել նախագծի մասին տեղեկությունը:

Թեև նվագախմբի ինտենդանտ Մարկուս Ռինդտն այդ քայլն անվանեց «ազատ արտահայտվելու դեմ դրսևորված ոտնձգություն», այնուհանդերձ նախագծի մասին տեղեկությունը հանվեց Եվրահանձնաժողովի պաշտոնական կայքից:

Երաժիշտների հետ կապված սկանդալը ցնցեց գերմանացիներին, այդ թվում՝ քաղաքական գործիչներին, որոնք տեղեկությունը կայքից հանելու փաստն անվանեցին Թուրքիային ենթարկվելու նվաստացուցիչ քայլ:

Ինչպես հաղորդում է ռուսական Առաջին ալիքը, տեքստն ավելի ուշ կրկին հայտնվեց կայքում, և «Ցեղասպանություն» բառն էլ տեքստից չհանվեց, պարզապես ավելացավ հետևյալ մակագրությունը. «Եվրոպական միությունը պատասխանատվություն չի կրում կայքում տեղադրվող բովանդակության համար»:

Այս միջադեպից հետո շատերը Գերմանիայում սկսեցին խոսել այն մասին, որ սա իսկական ահազանգ էր, և Թուրքիայի նկատմամբ կարծիք արտահայտելու վախն արդեն եվրոպական ինստիտուտներ է թափանցել:

Թուրքիան հերքում է 1915թ.-ի Հայոց ցեղասպանության փաստը և չի ճանաչում այն: Այդ նպատակով 2015թ.-ին ծնվել է «Աղետ» նախագիծը, որը միավորել է Դրեզդենի սիմֆոնիկ նվագախմբի, Հայաստանի, Թուրքիայի, նախկին Հարավսլավիայի երաժիշտներին: Նախագծի հովանավորն է Եվրահանձնաժողովը:

 

Լրահոս
0