00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:30
4 ր
Ուղիղ եթեր
09:35
24 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:06
54 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
8 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:24
5 ր
Ուղիղ եթեր
12:00
8 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Նիկոլ Փաշինյան
Առաջին անգամ Հայաստանը և Ադրբեջանը սեղանի շուրջ հարց են լուծել․ Նիկոլ Փաշինյան
13:06
36 ր
Ուղիղ եթեր
14:01
6 ր
Исторический ликбез
Первая биография Ивана IV. Кто и для кого ее писал?
15:04
24 ր
Исторический ликбез
Тиран или помазанник божий? Кем был Иван Грозный?
15:33
24 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Տավուշում լարված է
«Սահմանը զինվորը գծել ա արյան գնով, ի՞նչն եք հետ տալիս»․ կիրանցին՝ ՆԳ նախարարին
17:57
1 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Ղազախ փորձագետ. Հայաստանը զբոսաշրջության մեծ ներուժ ունի

© личный архивМеждународная молодежная конференция стран ЕАЭС
Международная молодежная конференция стран ЕАЭС - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
ԵՏՄ երկրների երիտասարդության ներկայացուցիչները Երևանում երկու աշխատանքային օր շարունակ քննարկեցին զբոսաշրջային ներուժի զարգացման և միության երկրների համագործակցության խորացման ուղիները

ԵՐԵՎԱՆ, 30 ապրիլի- Sputnik, Լաուրա Սարգսյան. Հայաստանը հսկայական ներուժ ունի զբոսաշրջության ոլորտի զարգացման համար, կարծում է «Աստանայի երիտասարդության գործարար խորհուրդ» կազմակերպության նախագահ Սախմետով Կայիրբոլատ Մենբուլատովիչը:

Նա ԵՏՄ երկրների երիտասարդ փորձագետների հետ մասնակցում է Եվրասիական միության միջազգային երիտասարդական համաժողովին:
Չնայած նրան, որ Կայիրբոլատն առաջին անգամ է Հայաստանում, այնուամենայնիվ, նա հասցրել է գնահատել հայկական ոգին և հյուրընկալությունը:

«Հայաստանը հարուստ պատմություն ունի, տարբեր դարաշրջանների հուշարձաններ և հնագույն քաղաքակրթություն: Պետք է բացահայտել երկրի զբոսաշրջային ներուժը տարբեր երկրներում ներկայացնելու, միջազգային ցուցահանդեսներին մասնակցելու միջոցով»,- Sputnik Արմենիայի թղթակցի հետ զրույցում ասաց Ղազախստանի ներկայացուցիչը:

Նա նաև նշեց, որ իրեն դուր են եկել հայկական խոհանոցը, ծառայությունների ոլորտը, մաքուր օդը և ժողովրդի հանդուրժողականությունը: Նա պատվիրակության անդամների հետ եղել է Գառնիում, Գեղարդում և Մայր Աթոռ սուրբ Էջմիածնում:
Կայիրբոլատը նաև նշեց, որ Հայաստանը՝ որպես ԵՏՄ գործընկեր և Ղազախստանի դաշնակից երկիր, բիզնես վարելու հիանալի հնարավորություններ ունի:

«Այս ոլորտում Հայաստանը մրցունակության մակարդակով առաջատար տեղ է զբաղեցնում ԵՏՄ երկրների շարքում: Բացի այդ, Հայաստանը գրավիչ է աշխարհագրական և Իրանի խոշորագույն շուկայի հետ ունեցած հարևանության տեսանկյունից»,- նշեց Կայիրբոլատը:

Համաժողովի ընթացքում ԵՏՄ երկրների երիտասարդ փորձագետները կարծիքներ ու փորձ փոխանակեցին: Մի շարք որոշումներ ընդունեցին այն մասին, թե ինչպես է պետք բարձրացնել ԵՏՄ արդյունավետությունը՝ հաշվի առնելով ժամանակակից իրողությունները:

Մասնակիցներն առաջարկեցին երիտասարդ առաջնորդների փորձագիտական խորհուրդ ստեղծել՝ ԵՏՄ կարևոր հարցերը լուծելու համար, իսկ հնչած առաջարկներն էլ ուղղել ԵՏՄ հանձնաժողով:

«Մենք աջակցելու ենք միմյանց ինչպես տնտեսական, այնպես էլ քաղաքական հարցերում: Մենք մտադիր ենք հնարավորին չափ շատ հարթակներ ստեղծել երիտասարդության շփման համար՝ ԵՏՄ հիմնական արժեքներն առաջ մղելու, ԵՏՄ երկրների ուսումնական հաստատություններում ուսանողների ուսուցմանն աջակցելու նպատակով»,- ասաց Կայիրբոլատը:

Մասնակիցները որոշեցին երկխոսություն հաստատել շահագրգիռ օղակների միջև՝ փորձի փոխանակման և զբոսաշրջության ու բիզնեսի զարգացման նպատակով:

Զբոսաշրջության հայկական ինստիտուտի բազայի վրա անցկացված համաժողովի շրջանակում քննարկվեցին նաև երիտասարդության ինտեգրացիոն ներուժի խնդիրները, ԵՏՄ երկրների պատմության, գիտության, մշակույթի, կրթության և զբոսաշրջության զարգացման միտումները միասնական տնտեսական տարածության շրջանակում:

Լրահոս
0