00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Ուղիղ եթեր
09:25
4 ր
Ուղիղ եթեր
09:30
31 ր
Ուղիղ եթեր
10:00
4 ր
Ուղիղ եթեր
10:05
36 ր
Ուղիղ եթեր
11:00
4 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Տեր Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյան
13:07
0 ր
Ուղիղ եթեր
14:00
8 ր
Ուղիղ եթեր
17:00
7 ր
Տեր Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյան
17:08
0 ր
Տեր Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյան
17:12
2 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
Ուղիղ եթեր
09:00
7 ր
Ուղիղ եթեր
09:35
24 ր
Ուղիղ եթեր
10:00
9 ր
Ուղիղ եթեր
10:10
50 ր
Ուղիղ եթեր
11:00
7 ր
Ուղիղ եթեր
13:00
9 ր
Ուղիղ եթեր
14:00
8 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Հոգեբան. Պատերազմ գնացողը պետք է նախապես իմանա, թե ինչ է սպասում իրեն

© Sputnik / Асатур ЕсаянцПрофессор Рубен Агузумцян
Профессор Рубен Агузумцян - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Ռազմական հոգեբանության անհրաժեշտություն Հայաստանում կա, բայց չկա պետական մոտեցում, վստահեցնում է հոգեբանության պրոֆեսոր Ռուբեն Աղուզումցյանը

ԵՐԵՎԱՆ, 30 ապրիլի — Sputnik. Բանակի նկատմամբ հասարակության վերաբերմունքը ձևավորվում է մանկուց, հանրային կյանքի բոլոր փուլերում` ընտանիքում, դպրոցում, ԲՈՒՀ-ում, բայց կարևոր է նաև այն հանգամանքը, թե ինչպիսին է բանակը` հասարակության աչքին: Այս մասին Sputnik Արմենիայի հետ զրույցում ասաց ՀՀ պետական կառավարման ակադեմիայի հոգեբանության ամբիոնի վարիչ, հոգեբանության պրոֆեսոր Ռուբեն Աղուզումցյանը:

Հոգեբանի համոզմամբ, ՀՀ պետական մոտեցումն այս հարցում ամբողջական չէ: Հենց սրանով է նա պայմանավորում բանակից խուսափելու բազմաթիվ դեպքերի առկայությունը:

«Բանակը պետականության ամենակարևոր կառույցներից է, այն պետք է հզոր լինի և՛ ներքին, և՛ արտաքին բոլոր հարաբերություններում»,- ասաց Ռուբեն Աղուզումցյանը:

Ինչ վերաբերում է պատերազմական գործողություններին, մեր զրուցակցի խոսքով, մարդը պետք է նախապես պատրաստ լինի դրան:

«Ռազմական գործունեության ժամանակ սխալները շատ հաճախ գալիս են նրանից, որ մարդը պատրաստ չի լինում դրանց: Հուզականությունը կարող է շատ սխալների հանգեցնել, ու այդ պատճառով երբ մարդը նախապես իմանում է, որ կարող է նման վիճակում հայտնվել, այդ վիճակն այլևս անակնկալ չի լինում, և սխալների քանակն անհամեմատ ավելի քիչ են լինում»,- ասաց հոգեբանը` հավելելով, որ երբ մարդը պատրաստ է լինում ռազմական գործողության ժամանակ հնարավոր շրջադարձներին, նա կարողանում է հաղթահարել դրանք, քանի որ նրա գիտակցությունը հզոր է լինում:

«Եթե սկսում են գերակշռել հույզերը, գիտակցությունը նահանջում է, և նման դեպքում անսպասելիությունը կարող է անուղղելի սխալների հանգեցնել»,- ասաց մասնագետը:

Զինվորին նախապատրաստելու համար պրոֆեսոր Աղուզումցյանը կարևորում է ռազմական գործողություններում փորձառություն ունեցողների փորձի փոխանակումը:

«Այն մարդիկ, ովքեր եղել են ռազմական գործողություններում և շատ ծանր բաներ են տեսել, օրինակ` ընկերոջ մահը, շատ զրկանքներ, նրանք վերադառնում են փոփոխված հոգեկան վիճակով, և արդեն հոգեբանի մասնագիտական աշխատանք է պահանջվում»,- նշեց մասնագետն ու վկայաբերեց վիետնամական պատերազմից հետո խմբային թերապիայի խմբակներ ստեղծելու ամերիկյան փորձը:

Հայաստանում, սակայն, ղարաբաղյան պատերազմի երկարատև ընթացքում նման փորձ չի ձևավորվել: Ավելին` մեր զրուցակցի խոսքով՝ Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ինստիտուտում անգամ հոգեբանության ամբիոն չկա, ինչը, պրոֆեսորի որակմամբ` «աննորմալ երևույթ է»:

«Զարմանալի է, բայց փաստ, և այս պետական մոտեցումն ուղղակի բացակայում է»,- ասաց մեր զրուցակիը:

Մինչդեռ հայ հոգեբանները նման փորձ արդեն անցել են երկրաշարժից հետո` աշխատելով աղետից տուժածների հետ, և այդ փորձը կիրառելի է նաև պատերազմական գործողությունների ժամանակ վիրավորվածների նկատմամբ, քանի որ իրավիճակները նման են իրար: Բայց հոգեբանների ուժերը միավորելու և արդյունք ստանալու պետական մոտեցում, ըստ մասնագետի, չկա:

 

 

 

Լրահոս
0