00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:27
7 ր
Ուղիղ եթեր
09:42
18 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:06
45 ր
Ուղիղ եթեր
11:00
6 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
7 ր
Ուղիղ եթեր
18:00
7 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:07
7 ր
Բողոքի ակցիաներ
Երևանը միացել է հայրենիքի սահմանների պաշտպանության ակցիաներին
18:19
3 ր
Մարի Զախարովա
Պուտինը ԼՂ կարգավիճակը չկարգավորված էր համարում, Երևանն այն ճանաչեց Ադրբեջանի կազմում. Մարիա Զախարովա
18:24
3 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:34
3 ր
Ուղիղ եթեր
09:38
22 ր
Ուղիղ եթեր
10:00
4 ր
Ուղիղ եթեր
10:05
54 ր
Ուղիղ եթեր
11:00
4 ր
Ուղիղ եթեր
13:00
4 ր
Ուղիղ եթեր
14:00
4 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Ուղիղ եթեր
18:00
5 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:05
8 ր
Ուղիղ եթեր
19:00
5 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Եթե սահմանապահի աչքը սուր է, սահմանն անառիկ է

© Sputnik / Armenuhi MkhoyanУчения российских пограничников
Учения российских пограничников - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Հայ-թուրքական սահմանին գտնվող Ախուրիկ գյուղի հատվածում տեղակայված ուղեկալն ահազանգ է ստանում՝ սահմանախախտը հատելով թուրքական սահմանը՝ մոտենում է ՀՀ սահմանին

Արմենուհի Մխոյան, Sputnik.

Ահազանգից անմիջապես հետո հնչում է հրահանգը՝ հայտնաբերել, վնասազերծել և բռնել սահմանախախտին: Ու մինչ հատուկ ջոկատը վարժեցրած շներով կմոտենա սահմանախախտին, գործի են ելնում ձիավոր սահմանապահները:

Համակարգված ու արհեստավարժ աշխատանքի շնորհիվ րոպեներ անց սահմանախախտն արդեն հայտնաբերված է և վնասազերծված: Ու թեև սահմանախախտին հայտնաբերեցին ռուս սահմանապահները, ինչպես պահանջում է ՀՀ և ՌԴ միջպետական պայմանագիրը, սահմանախատը կհանձնվի ՀՀ տրամադրության տակ:

© Sputnik / Armenuhi MkhoyanՍահմանապահները
Российские пограничники в Гюмри - Sputnik Արմենիա
Սահմանապահները

Թեև այս ամենը բնավ էլ իրականություն չէր, այլ ցուցադրական վարժանք, որին ներկա էին Գյումրիում տեղակայված «Լենինականի Կարմիր Դրոշի շքանշանակիր» ՌԴ անվտանգության դաշնային ծառայության 2012 սահմանապահ ջոկատի հրամանատարությունն ու ՀՀ ԱԺ պաշտպանության, ազգային անվտանգության և ներքին գործերի մշտական հանձնաժողովի անդամները՝ նախագահ Կորյուն Նահապետյանի գլխավորությամբ, սակայն սահմանի հսկողության, սահմանախախտի հայտնաբերման ու վնասազերծման ողջ ընթացքն իրականին շատ մոտ էր: Սահմանապահ ջոկատի զինծառայողների ցուցադրական վարժություններն ապացուցեցին, որ սահմանապահ ջոկատի մարտունակությունն ու ֆիզիկական պատրաստվածությունը բարձր մակարդակի վրա է։

Սահմանապահները նշում են, ինչպես եղանակը արևից ու ջերմությունից հետո անակնկալ կերպով փոխվեց, այդպես էլ սահմանախախտը, ցանկացած պահի անակնկալ կերպով կարող է սահմանը խախտելու փորձ անել: Ու թեև սահմանախախտի գործողությունը կարող է անակնկալ լինել, բայց սահմանապահն արթուն ու զգոն է:

Այսպես արդեն մոտ 95 տարի սահմանապահները հսկում են հայ-թուրքական սահմանի շուրջ 132 կիլոմետրանոց հատվածը։

Սահմանի հսկողությունն ավելի լավ կիրականացվի լավ սպառազինության դեպքում, իսկ սա այն ջոկատն է, որն, ինչպես հյուրերին վստահեցրեց ջոկատի հրամանատարությունը, միշտ ու պարբերաբար է նոր տեխնիկա ստանում ու վերազինվում՝ զրահամեքենաներ, ամենագնացներ, ձյունագնացներ, կապի ու սահմանի պահպանման հատուկ միջոցներ: Խոստովանում են՝ ջոկատը միայն անօդաչու սարքեր դեռ չունի:

© Sputnik / Armenuhi MkhoyanՌուս սահմանապահները
Российские пограничники - Sputnik Արմենիա
Ռուս սահմանապահները

«Մենք մեր առաջադրանքը պատվով ենք կատարում։ Այս տարիների ընթացքում եղել են սահմանախախտներ, որոնց գործողությունները կարողացել են կանխել մեր սահմանապահները։ Այս օրերին բնականոն հսկողություն ենք իրականացնում: Սահմանից այն կողմ որևէ փոփոխություն, կուտակումներ կամ որևէ տեղաշարժ չի նկատվում: Մեր սահմանապահներն ամբողջովին պատրաստ են իրականացնելու իրենց առջև դրված պահանջները»,- Sputnik Արմենիային ասաց ՌԴ անվտանգության դաշնային ծառայության սահմանապահ ջոկատի հրամանատար, գնդապետ Մաքսիմ Գուստյակը՝ կարևորելով նաև սահմանամերձ գյուղերի բնակիչների հետ համագործակցությունը:

«Գյուղերի բնակիչների հետ շատ լավ հարաբերություններ ուենենք, շատ են մեզ օգնում ու աջակցում»,- նշեց հրամանատարը:

Ջոկատում ռուս զինծառայողների հետ հայեր են ծառայում. երկրի պետական սահմանը համատեղ ուժերով պահելը հայ և ռուս սահմանապահների գործն է:

1921 թվականից ի վեր գործող ջոկատը ոչ միայն հնագույններից է ՀՀ տարածքում, այլ նաև՝ ՌԴ սահմանապահ ջոկատների ցանկում: Ու եթե տարիներ առաջ սահմանը խախտելու դեպքերն անչափ շատ էին (1927-1936թթ.-ին` 1294 դեպք), ապա վերջին տարիներին այդ դեպքերը կտրուկ նվազել են՝ 1 կամ 2 դեպք, հիմնականում հանդիպում են անասնագլխաքանակի գողացման դեպքեր, իսկ հակառակ՝ Հայաստանից Թուրքիա սահմանն անցնելու դեպքեր չեն գրանցվել. սահմանապահների աչքից ոչինչ չի վրիպում: 2015 թվականից ջոկատի հսկողության տակ է գտնվում 10 ուղեկալ և 7 անցակետ:

Ցուցադրական վարժանքերից, սահմանապահ ջոկատի հնարավորություններին ծանոթանալուց հետո սահմանապահ ջոկատի պատրաստվածության, հայ-թուրքական սահմանի հսկողության մասին խոսեց ՀՀ ԱԺ պաշտպանության, ազգային անվտանգության և ներքին գործերի մշտական հանձնաժողովի նախագահ Կորյուն Նահապետյանը:

© Sputnik / Armenuhi MkhoyanՀայ պատգամավորները մասնակցում էին ռուս սահմանապահների վարժանքներին
Հայ պատգամավորները մասնակցում էին ռուս սահմանապահների վարժանքներին - Sputnik Արմենիա
1/6
Հայ պատգամավորները մասնակցում էին ռուս սահմանապահների վարժանքներին
© Sputnik / Asatur YesayantsՀայ պատգամավորները մասնակցում էին ռուս սահմանապահների վարժանքներին
Հայ պատգամավորները մասնակցում էին ռուս սահմանապահների վարժանքներին - Sputnik Արմենիա
2/6
Հայ պատգամավորները մասնակցում էին ռուս սահմանապահների վարժանքներին
© Sputnik / Armenuhi MkhoyanՀայ պատգամավորները մասնակցում էին ռուս սահմանապահների վարժանքներին
Հայ պատգամավորները մասնակցում էին ռուս սահմանապահների վարժանքներին - Sputnik Արմենիա
3/6
Հայ պատգամավորները մասնակցում էին ռուս սահմանապահների վարժանքներին
© Sputnik / Armenuhi MkhoyanՎետերաններ
Վետերաններ - Sputnik Արմենիա
4/6
Վետերաններ
© Sputnik / Armenuhi MkhoyanՌուս սահմանապահների վարժանքները
Ռուս սահմանապահների վարժանքները - Sputnik Արմենիա
5/6
Ռուս սահմանապահների վարժանքները
© Sputnik / Armenuhi MkhoyanՀայ-թուրքական սահմանը
Հայ-թուրքական սահմանը - Sputnik Արմենիա
6/6
Հայ-թուրքական սահմանը
1/6
Հայ պատգամավորները մասնակցում էին ռուս սահմանապահների վարժանքներին
2/6
Հայ պատգամավորները մասնակցում էին ռուս սահմանապահների վարժանքներին
3/6
Հայ պատգամավորները մասնակցում էին ռուս սահմանապահների վարժանքներին
4/6
Վետերաններ
5/6
Ռուս սահմանապահների վարժանքները
6/6
Հայ-թուրքական սահմանը

«Այն ինչ տեսանք այստեղ՝ լինելով սահմանապահ ջոկատում, ջոկատի «Ախուրիկ» ուղեկալում, կարելի է ասել՝ միջոցները բավարար են, հսկողությունը՝ հուսալի: Թեև չենք կարող ամբողջական գնահատական տալ ողջ սահմանի վերաբերյալ, դա կարող ենք անել միայն ինչպես այլ ուղեկալների, այնպես էլ սահմանի այլ հատվածների վիճակին ծանոթանալուց հետո: Շատ կարևոր է արձանագրել, որ սահմանային այս հատվածում ծառայությունն իրականացնում են նաև ազգությամբ հայեր, ովքեր, ինչպես հավաստեցին մեր ռուս գործընկերները, շատ արդյունավետ են իրենց ծառայությունն իրականացնում: Իհարկե, կլինեն նաև խնդիրեր, որոնք մենք կքննարկենք մեր գործընկերների՝ ռուս պատգամավորների ու սահմանային վարչության ներկայացուցիչների հետ: Մենք բոլորս առավելագույնը պետք է անենք, որպեսզի մեր սահմանային պաշտպանությունը լինի ավելի հուսալի ու ավելի ամուր»,- նշեց Կորյուն Նահապետյանը՝ կարևորելով նմանատիպ այցերն ու դիտարկումները, քանի որ դրանք բարձրացնում են զգոնությունն ու պատասխանատվությունը:

Սահմանապահ ջոկատում այսօր ՀՀ ԱԺ պաշտպանության, ազգային անվտանգության և ներքին գործերի մշտական հանձնաժողովի անդամներն ու փորձագետները միակ հյուրերը չէին. երիտասարդ սահմանապահներին իրենց անցած ուղին ներկայացնելու հնարավորություն ունեին նաև Մեծ Հայրենականի վետերանները, ովքեր ԱԺ պատգամավորների հագուստներին Գեորգիևյան ժապավեններ ամրացրին:

© Sputnik / Armenuhi MkhoyanՄեծ Հայրենականի վետերանները
Ветераны - Sputnik Արմենիա
Մեծ Հայրենականի վետերանները

Վերջում՝ համատեղ լուսանկար ու մի բաժակ օղի՝ հային բնորոշ կենացով՝ սահմանապահին զգոնություն, սահմանին հանգստություն, ծառայողին անփորձանք ծառայություն ու աշխարհին էլ խաղաղություն:

© Sputnik / Armenuhi MkhoyanՍահմանապահների, վետերանների ու պատգամավորների համատեղ լուսանկարը
Российские пограничники - Sputnik Արմենիա
Սահմանապահների, վետերանների ու պատգամավորների համատեղ լուսանկարը
Լրահոս
0