00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:30
6 ր
Ուղիղ եթեր
09:37
23 ր
Ուղիղ եթեր
10:00
8 ր
Ուղիղ եթեր
10:08
32 ր
Ուղիղ եթեր
11:00
8 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
8 ր
Ուղիղ եթեր
18:00
9 ր
Աբովյան time
On air
18:27
33 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:30
4 ր
Ուղիղ եթեր
09:35
24 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:06
54 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Մայիսի 1. տոն` առանց տոնի, շքերթի ու սարի ծամոնի

© Sputnik / Асатур ЕсаянцСолнечный Ереван и не менее солнечные любители пеших прогулок
Солнечный Ереван и не менее солнечные любители пеших прогулок - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Աշխատանքի տոն Հայաստանի Հանրապետությունն ունի, ունի նաև աշխատողներ, Աշխատանքային օրենսգիրքն էլ ամրագրել է 8-ժամյա աշխատանքային օր: Բայց ՀՀ աշխատողների համար մայիսի 1-ն այլևս նախկին տոնը չէ

Շքերթ, համերգներ, դրոշներ, պաստառներ, փուչիկներ, շաքարաքլոր ու սարի ծամոն. Այն ամենը, ինչի հետ ասոցացվում էր խորհրդային ամենասիրված տոներից մեկը` մայիսի 1-ը:

Խորհրդային աշխատավորի համար ոչ այնքան հաճելի, բայց պարտադրված ու տոնի անբաժան ատրիդուտներից էին նաև խորհրդային ղեկավարության հասցեին հյուսված ներբողները, ոգեշունչ ճառերն ու անհամար խրոխտ «ուռա»-ներն ու «կեցցե»-ները:

Ու չնայած այդ ամենին աշխատավորի տոնը տոն էր` սիրված, սպասված, մայիսյան ջերմ եղանակը վայելելու ու չաշխատելու առիթ:

Խորհրդային Միության փլուզումից հետո, ի թիվս այլ տոների, աշխատավորների օրը ևս Հայաստանում դադարեց գոյություն ունենալ, և ոչ միայն այն պատճառով, որ Հայաստանի անկախացումից անմիջապես հետո փակվեցին գրեթե բոլոր գործարաններն ու աշխատավորները դարձան գործազուրկ, այլև որովհետև մայիսի 1-ը մերժվեց անկախացած երկրի նոր ղեկավարների ու ազատ քաղաքացիների կողմից` որպես խորհրդային անցյալի հետ ասոցացվող ավանդույթ:

Первомайская демонстрация во Владивостоке - Sputnik Արմենիա
Մայիսի 1. Աշխատանքը գեղեցկացնում է մարդուն

Իրականում, սակայն, ԽՍՀՄ-ում քաղաքական ու կուսակցական աստառ ստացած տոնը ոչ մի կապ չուներ խորհրդային իշխանության հետ, Ռուսաստանում այն առաջին անգամ նշվել էր դեռ ցարի օրոք` 1891թ-ին, Սանկտ-Պետերբուրգում:
1886թ.-ին ԱՄՆ-ի և Կանադայի աշխատավորները փողոց դուրս եկան՝ աշխատանքային օրը 8 ժամ սահմանելու պահանջով: Չիկագոյում ցույցը ցրելու հետևանքով մահացավ 4 ցուցարար, տասնյակ ցուցարարներ ստացան տարբեր աստիճանի վնասվածքներ: 1889 թվականին Երկրորդ ինտերնացիոնալի փարիզյան կոսնգրեսը որոշեց, ի հիշատակ Չիկագոյի դեպքերի, ամեն տարի մայիսի 1-ին աշխատավորների ցույցեր կազմակերպել: 1890թ-ին առաջին ցույցերն անցկացվեցին Ավստրո-Հունգարիայում, Բեգիայում, Գերմանիայում, Դանիայում, Իսպանիայում, Նորվեգիայում և այլ երկրներում: Այսօր աշխարհի 142 երկրում մայիսի 1-ը նշվում է որպես աշխատանքի և աշխատավորների միջազգային օր։

Հայաստանի Հանրապետությունում մայիսի 1-ը տոնացույցում վերականգնվեց 2001թ.-ին, երբ ՀՀ նախագահի առաջարկությամբ «Տոների ու հիշատակի օրերի մասին» օրենքում այդ օրն ամրագրվեց որպես «Աշխատանքի օր» և հայտարարվեց` ոչ աշխատանքային:

ՀՀ քաղաքացիներս դարձյալ սկսեցինք նշել մայիսի 1-ը, բայց արդեն` ոչ նախկին շուքով ու ոգևորությամբ: Մայիսի 1-ը կորցրեց իր նախկին քաղաքական երանգը, իսկ նոր` անկախ ու հայաստանյան իմաստ այդպես էլ չստացավ:

Քաղաքացիներին աշխատանքով ապահոված իշխանությունների հասցեին ՀՀ քաղաքացիներն այսօր բաժակաճառեր չեն ասում: Ի տարբերություն նախկինի, մայիսի 1-ի կապակցությամբ մարդիկ նույնիսկ բաժակներ չեն բարձրացվում: Աշխատավորներն էլ անտարբեր են դարձել իրենց նվիրված տոնի նկատմամբ, հատկապես, երբ այն համընկնում է կիրակի օրվա հետ և ընկալվում որպես հերթական, շարքային հանգստյան օր:

Հայաստանում այսօր, չնայած ջերմ ու արևոտ եղանակին, տոնական տրամադրություն չկա: Չկան ո՛չ փուչիկներ, ո՛չ դրոշներ, ո՛չ էլ աշխատանքն ու աշխատողին գովաբանող պաստառներ: Դե իսկ շքերթները, շաքարաքլորն ու սարի ծամոնն ընդմիշտ վերացան մեր կյանքից` մնալով որպես խորհրդային մայիսմեկյան տոնի մասին հիշեցնող փոքրիկ, բայց խորհրդանշական հուշեր:

Լրահոս
0