Գյումրիում հայտնաբերված հակատանկային ականներն ուսումնական են եղել

© Forum GunsМина У-ТМ-62П3
Мина У-ТМ-62П3 - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվեք
НовостиTelegram
Մայիսի 1-ին, ժամը 17.10-ին ՀՀ ԱԻ Շիրակի մարզի փրկարարական վարչությունն ահազանգ է ստացվել, որ Շիրակի մարզի Գյումրի քաղաքի Բուլվարային թաղամասում հայտնաբերվել են ականանման առարկաներ

ԵՐԵՎԱՆ, 2 մայիսի — Sputnik. Դեպքի վայր հասած ականազերծողների խումբը պարզել է, որ ականներն ուսումնական են՝ առանց պայթուցիչի:

«Անմիջապես կանչը գրանցվելուց հետո դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ և ՄՃԿԿ օպերատիվ խումբը, բացի այդ, մենք այդ մասին տեղեկացրել ենք է նաև ՀՀ ՊՆ N զորամասի ականազերծման խմբին և ՀՀ ոստիկանությանը: Տարածքն անմիջապես սահմանազատվել է: Դեպքի վայր հասած ականազերծողների խումբը՝ փոխգնդապետ Սարուխանյանի գլխավորությամբ, պարզել է, որ ականներն ուսումնական են»,- Sputnik Արմենիային տեղեկացրեց ՀՀ ԱԻ Շիրակի մարզի փրկարարական վարչության պետ Մարատ Սարիբեկյանը:

Город Гюмри - Sputnik Արմենիա
Գյումրիում ականանման առարկաներ են հայտնաբերվել

Բուլվարային թաղամասում, դաշտամիջյան հատվածի տարբեր մասերից հայտնաբերվել է 12 հակատանկային У-ТМ-62П3 տեսակի ուսումնական ական, որոնցից 4-ը՝ մասնատված:

Ականները տեղափոխվել են ոստիկանության Մուշի բաժին:

Sputnik Արմենիայի այն հարցին, թե ուսումնական ականը հնարավո՞ր է դարձնել մարտական, գնդապետ Մարատ Սարիբեկյանը նշեց, որ դա հնարավոր չէ:

«Նախ դրանց վրա պայթուցիչ չեն եղել, բացի այդ, ուսումնականները պատրաստելիս` դրանք պատրաստվում են այնպես, որ ձևափոխել հնարավոր չլինի», —նշեց Մարատ Սարիբեկյանը:

 

 

Լրահոս
0