Ստեփանակերտի հոսպիտալում 20 տարեկան զինվոր է մահացել

© Sputnik / Asatur YesayantsВооруженные силы РА
Вооруженные силы РА - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվեք
НовостиTelegram
ԼՂՀ պաշտպանության նախարարությունը կիսում է կորստյան ծանր վիշտը և իր զորակցությունը հայտնում զոհված զինծառայողի ընտանիքի անդամներին, հարազատներին և ծառայակիցներին

ԵՐԵՎԱՆ, 2 մայիսի — Sputnik. Այսօր Ստեփանակերտի կենտրոնական զինվորական հոսպիտալում մահացել է ապրիլի 29-ին հրազենային վիրավորում ստացած ՊԲ զինծառայող, 1996թ.-ին ծնված Սարգիս Արթուրի Գասպարյանը: Այս մասին հայտնում է ԼՂՀ ՊՆ մամուլի ծառայությունը։

Սարգիսը վիրավորվել էր ոտքի և որովայնի շրջանում:Ինչպես հայտնում են հոսպիտալից, վնասվել էին տղայի բոլոր ներքին օրգանները: Նրա վիճակը ծայրահեղ ծանր էր և կյանքը փրկել չի հաջողվել:

Սարգիսը Շուշի քաղաքից էր, վիրավորվել էր ապրիլի 30-ին: Նրա մարտակից ընկերները պատմել են, որ Սարգիսը տեսել է, թե ինչպես է ընկերներից մեկն ընկել և 200 մետր կրակի տակ առաջ է գնացել՝ ընկերոջը դիրքեր բերելու համար:

Լրահոս
0