Հենրիխ Մխիթարյանը` Բունդեսլիգայի լավագույն խաղացողի հավակնորդ

© Sputnik / Asatur Yesayants / Генрих Мхитарян
Генрих Мхитарян - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվեք
НовостиTelegram
Գերմանիայի առաջնության մամուլի ծառայությունը հայտարարել է երկրպագուների շարքում քվեարկության մեկնարկի մասին, որը կորոշի ապրիլի լավագույն խաղացողին

ԵՐԵՎԱՆ, 3 մայիսի- Sputnik. Դորտմունդի «Բորուսիայի» և Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանն ապրիլ ամսվա լավագույն ֆուտբոլիստի կոչման հավակնորդն է, նշված է գերմանական Բունդեսլիգայի կայքում։

Մխիթարյանն անցած ամսվա չորս խաղի ընթացքում դարձել է մեկ գոլի հեղինակ և կատարել վեց արդյունավետ փոխանցում։

Լավագույնի կոչման համար կպայքարեն նաև «Բավարիայի» կիսապաշտպան Արտուտո Վիդալը, «Բայերի» կիսապաշտպան Յուլիան Բրանդտը և «Բորուսիայի» կիսապաշտպան Քրիստիան Պուլիիշիչը։

Նախօրեին Whoscored.com հեղինակային պարբերականն ապրիլի արդյունքներով կազմել է Գերմանիայի առաջնության խորհրդանշական հավաքականի կազմը։

Ամսվա թիմում է ընդգրկվել նաև կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը։ Նրա միջին գնահատականը կազմել է 8.4։

 

Լրահոս
0