Բաղրամյանում լրագրողների հետ կապված միջադեպի առնչությամբ 3 ոստիկան է կարգապահական տույժի ենթարկվել

© Sputnik / Ани Липаритянполиция площадь Республики активисты акция митинг полицейские
полиция площадь Республики активисты акция митинг полицейские - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվեք
НовостиTelegram
Բաղրամյան պողոտայում ապրիլի 22-ին, «Մենք ենք տերը մեր երկրի» նախաձեռնության ակցիայի ժամանակ լրագրողների հետ կապված միջադեպի առնչությամբ ոստիկանության երեք աշխատակից ենթարկվել է կարգապահական տույժի: Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրառում է կատարել ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապերի և լրատվության վարչության պետ Աշոտ Ահարոնյանը

ԵՐԵՎԱՆ, 3 մայիսի — Sputnik. Աշոտ Ահարոնյանը նշել է, որ ապրիլի 22-ին Բաղրամյան պողոտայում տեղի ունեցած՝ լրագրողների հետ կապված միջադեպի առնչությամբ ՀՀ ոստիկանության պետ Վլադիմիր Գասպարյանի հրամանով նշանակված ծառայողական քննությունն ավարտվել է:

«Ծառայողական քննության արդյունքներով ոստիկանության ՊՊԾ գնդի 3-րդ գումարտակի հրամանատարի տեղակալը, նույն գումարտակի դասակի հրամանատարը և շարքային ոստիկան ենթարկվել են կարգապահական տույժի»,- գրել է ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապերի և լրատվության վարչության պետը:

Ապրիլի 22-ին «Մենք ենք տերը մեր երկրի» նախաձեռնության անդամները Ազատության հրապարակում ընթերցել էին նախագահական նստավայրին ուղղված իրենց պահանջները եւ երթով ցանկացել էին հասնել Բաղրամյան 26, սակայն ոստիկանները թույլ չէին տվել:

Բախումներ էին տեղի ունեցել, և 42 քաղաքացի վարչական ձերբակալման էր ենթարկվել: Բերման ենթարկվածների մեջ եղել էին նաև լրագրողներ, որոնք հետագայում ահազանգել էին ոստիկանների բռնությունների մասին:

 

Լրահոս
0