00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:30
6 ր
Ուղիղ եթեր
09:37
23 ր
Ուղիղ եթեր
10:00
8 ր
Ուղիղ եթեր
10:08
32 ր
Ուղիղ եթեր
11:00
8 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
8 ր
Ուղիղ եթեր
18:00
9 ր
Աբովյան time
On air
18:27
33 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:30
4 ր
Ուղիղ եթեր
09:35
24 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:06
54 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
8 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Ավտոբուսի պայթյունի զոհ դարձած Արմենի կինը խնդրում է ամուսնու անմեղ անունը չկապել պայթյունի հետ

© Личных архив жены А.ОваннисянаПогибший в результате взрыва автобуса в Ереване Армен Ованнисян
Погибший в результате взрыва автобуса в Ереване Армен Ованнисян - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Հալաբյան փողոցում ապրիլի 25-ի ուշ երեկոյան թիվ 63 երթուղու ավտոբուսում տեղի ունեցած պայթյունի զոհերից մեկն Արմեն Հովհաննիսյանն էր։ Sputnik Արմենիան զրուցել է Արմենի կնոջ ու բարեկամուհու հետ։ Զրույցի ընթացքում կինն արցունքի միջից թախանձագին խնդրում էր` թող ոչ ոք ամուսնուս անունը չկապի պայթյունի մեղավորի հետ

ԵՐԵՎԱՆ, 3 մայիսի — Sputnik. Հալաբյան փողոցում տեղի ունեցած պայթյունն իրարանցում առաջացրեց հասարակության մեջ։ Առաջին ժամերի կցկտուր տեղեկությունները` պայթյունի պատճառների ու զոհերի մասին, շատերին ստիպեցին տարբեր ենթադրություններ անել։ Անգամ ահաբեկչության վարկած հնչեց։ Ավելի ուշ ՀՀ իրավապահ մարմինները հերքեցին շրջանառվող բոլոր լուրերը, հստակեցրին զոհերի քանակը (2 զոհ) և վստահեցրին, որ պայթյունի համար հիմք է հանդիսացել կենցաղային դժգոհությունը։ Զոհերից մեկը պայթյունի ենթադրյալ մեղավորն է, իսկ մյու՞սը…

Մյուս զոհի վերաբերյալ պաշտոնական ու ոչ պաշտոնական տեղեկություններ այդպես էլ չհրապարակվեցին, իսկ հասարակությունը տեղեկացված չլինելու պատճառով սկսեց սովորության համաձայն լուրեր հորինել ինքնուրույն։ Իսկ հորինածի մեջ, ինչպես միշտ, ստի ու երևակայության չափաբաժինը շատ ավելի շատ էր, քան ճշմարտության։

Взрыв автобуса - Sputnik Արմենիա
Ավտոբուսի պայթյունի ենթադրյալ մեղավորը ցանկացել է պայթեցնել սեփական մորը

Իրականում մյուս զոհը 37-ամյա տղամարդ է, ընտանիքի հայր, ատամնատեխնիկ, հարևանների ու բարեկամների խոսքով` «մեծատառով մարդ»։

Արմենի կինը` Կարինեն, մեզ հետ զրույցի ընթացքում չի կարողանում զսպել արցունքները։ Ասում է` հասարակության մեջ որոշ չարախոսներ եղան, որոնք գուցե չհասկանալով, բայց ամուսնուս անունը կապեցին պայթյունի մեղավորի հետ։

«Ուզում եմ, որ բոլորն իմանան`Արմենն անմեղ էր, ու նա զոհ դարձավ`անհայր թողնելով երկու անչափահաս դուստրերին։ Նա մեր տան, մեր երջանիկ ընտանիքի ամենագլխավոր մարդն էր։ Վիշտս մեծ է, անսահման մեծ»,- ասում է կինը և կրկին ու կրկին խնդրում շեշտել, որ ամուսնու անունն անբիծ է։

© Sputnik / Из личного архива жены А.ОванисянаԱրմեն Հովհաննիսյանն ու նրա կինը` Կարինեն
Погибший в результате взрыва автобуса в Ереване Армен Ованнисян - Sputnik Արմենիա
Արմեն Հովհաննիսյանն ու նրա կինը` Կարինեն

Արմեն Հովհաննիսյանի բարեկամուհին` Աիդա Հովհաննիսյանը նույնպես հազիվ է զսպում արցունքները, Sputnik Արմենիա ռադիոկայանի եթերում ցավով է խոսում տեղի ունեցածի ու Արմեն Մովսիսյանի մահվան, անհայր մնացած ընտանիքի մասին։

«Հոյակապ, հիասքանչ մարդ էր` նվիրված ընտանիքին, եթե հարցնեք շրջապատին, հարևաններին, նրա մասին միայն դրական են խոսում։ Մեծատառով մարդ է եղել։ Անչափահաս երեխաներ ուներ` 14 և 7 տարեկան, կինը 35 տարեկան է։ Արմենը հուլիսին կդառնար 37 տարեկան։ Ընտանիքի միակ աշխատողն էր, ատամնատեխնիկ, աշխատում էր գիշերային հերթափոխով։ Նա այդ ժամին 63 ավտոբուսով աշխատանքի գնալիս է եղել։ Արմենը տեղ հասնելուց հետո միշտ զանգում, տեղեկացնում էր կնոջը, որ արդեն հասել է։ Այդ օրը կինը զանգ չի ստացել, զգացել է, որ ինչ-որ բան է պատահել»,- պատմում է Արմեն Հովհաննիսյանի բարեկամուհին` Աիդա Հովհաննիսյանը։

Նրա խոսքով` Արմենի աղջիկն այդ պահին սոցիալական ցանցից է տեղեկացել, որ Հալաբյան փողոցում ավտոբուս է պայթել։ Կինն անմիջապես զանգահարել է ամուսնու աշխատավայր ու տեղեկացել, որ ամուսինը տեղ չի հասել։ Վազելով հասել է հիվանդանոց ու ամուսնու անունը չի գտել վիրավորների ցուցակում։ Այդ ժամանակ արդեն գիտեին, որ երկու զոհ կա, և գիտեին, որ մեկը նա է եղել։

«Մարդկանց ցավը շատ մեծ է, և շատերն այդ ցավի վրա աղ են լցնում։ Ժողովրդի մեջ լուրեր են պտտվում, թե իբր Արմենն այդ մարդու (պայթյունի ենթադրյալ մեղավորը մյուս զոհն է` Ռուբեն Բալյանը) հետ մասնակից է եղել պայթյունին։ Ինչո՞վ է մեղավոր նրա 14-ամյա աղջիկը, որ փողոցում մոտենան, ասեն` քո հայրը մեղավոր է պայթյունի մեջ։ Չէ՞ որ այդ մարդը զոհ է»,- ասում է բարեկամուհին և պնդում, որ համապատասխան մարմինները պետք է ԶԼՄ-ների միջոցով նորմալ, ճիշտ տեղեկություն տրամադրեն։

Բարեկամուհին պատմում է, որ Արմենի տան խուզարկության ժամանակ ինքն էլ է ներկա եղել և ստորագրել խուզարկությանը վերաբերող թղթերի տակ։

© Личный архив жены А.ОваннисянаԱրմեն Հովհաննիսյանը` կնոջ և դստեր հետ
Արմեն Հովհաննիսյանը` կնոջ և դստեր հետ - Sputnik Արմենիա
1/3
Արմեն Հովհաննիսյանը` կնոջ և դստեր հետ
© Личный архив жены А.ОваннисянаԱրմեն Հովհաննիսյանը` դուստրերի հետ
Արմեն Հովհաննիսյանը` դուստրերի հետ - Sputnik Արմենիա
2/3
Արմեն Հովհաննիսյանը` դուստրերի հետ
© Личных архив жены А.ОваннисянаԱրմեն Հովհաննիսյանը` դստեր հետ
Արմեն Հովհաննիսյանը` դստեր հետ - Sputnik Արմենիա
3/3
Արմեն Հովհաննիսյանը` դստեր հետ
1/3
Արմեն Հովհաննիսյանը` կնոջ և դստեր հետ
2/3
Արմեն Հովհաննիսյանը` դուստրերի հետ
3/3
Արմեն Հովհաննիսյանը` դստեր հետ

«Ես կարող եմ տրամադրել այդ թղթերը, որ տեսնեն` Արմենի տանից խուզարկության ժամանակ ոչինչ չեն գտել»,- ասում է տիկին Աիդան` նշելով, որ այսօր Արմենի ընտանիքը կարեկցության, ցավակցության կարիք ունի, ու նրանք ցավ են ապրում, երբ իրենց հոր կամ ամուսնու մասին նման խոսակցություններ են լսում։

Կինը կրկնում է` Արմենն ընդամենը զոհ է եղել, նա իր տեղը զիջել է ինչ-որ տղամարդու, որն ավտոբուս է բարձրացել ձեռնափայտով։ Նրա խոսքով` այսօր ավտոբուսի պայթյունի զոհ դարձած երիտասարդ տղամարդու ընտանիքն իր ցավը թողած` մտածում է, թե ում դիմի, որ իր հարցերի պատասխանը ստանա։

«Քաղաքապետարանից, պաշտոնական մարմիններից որևէ մեկը չի եկել ու ցավակցություն չի հայտնել Արմենի ընտանիքին»,- ցավով նշում է բարեկամուհին` ավելացնելով, որ Արմենի կինն աշխատանքային փորձ և մասնագիտություն չունի, ու լավ կլիներ, եթե նրան ինչ-որ աշխատանքով ապահովեին։

Взрыв автобуса в Ереване - Sputnik Արմենիա
Քննչական կոմիտե. Ահաբեկչության վարկածի վերաբերյալ տվյալներ ձեռք չեն բերվել

Նշենք, որ ՀՀ քննչական կոմիտեի տարածած հայտարարության համաձայն`ավտոբուսի պայթյունի վայրի զննությամբ, ի թիվս քրեական գործով էական նշանակություն ունեցող այլ առարկաների, հայտնաբերվել է բջջային հեռախոսային քարտ։ ԱԱԾ օպերատիվ-հետախուզական մարմինների հետ համագործակցաբար պարզվել է տվյալ քարտի բաժանորդի ինքնությունը, ով ՀՀ քաղաքացի է, նախկինում երկու անգամ դատված։ Նրա բնակության վայրում օրենքով սահմանված կարգով ապրիլի 26-ին իրականացված խուզարկությամբ հայտնաբերվել է «տրոտիլ» տեսակի պայթուցիկ նյութ, պայթուցիչ սարքեր (դետոնատոր) և տարբեր տեսակի էլեկտրասարքավորումներ։

Նախկինում երկու անգամ դատված անձը պայթուցիկն այդ ավտոբուսով տեղափոխելիս է եղել իրենց տուն՝ մորը պայթեցնելու նպատակով:

«Տրոտիլ» տեսակի պայթուցիկ նյութի տարրեր ու հետքեր են հայտնաբերվել նաև ավտոբուսի և դեպքի վայրի զննությամբ առգրավված փորձանմուշների վրա։

 

Լրահոս
0