ԼՂՀ օմբուդսմենը հրապարակել է ադրբեջանական դաժանությունների փաստերը

© Sputnik / Asatur Yesayants / Талыш после обстрелов
Талыш после обстрелов - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվեք
НовостиTelegram
ԼՂՀ ՄԻՊ զեկույցը ներկայացվել է միջազգային կազմակերպություններին և արդեն իսկ ստացել է միջազգային արձագանք

ԵՐԵՎԱՆ, 3 մայիսի — Sputnik. Տպագրվել է ԼՂՀ մարդու իրավունքների պաշտպանի միջանկյալ զեկույցը ադրբեջանական զինված ուժերի կողմից Լեռնային Ղարաբաղի խաղաղ բնակչության և պաշտպանության բանակի զինվորների նկատմամբ ապրիլի 2-5-ն ընկած ժամանակահատվածում կատարված դաժանությունների մասին, հայտնում է artsakhpress-ը:

Զեկույցը ներկայացվել և շարունակելու է ներկայացվել միջազգային կազմակերպություններին: Այն արդեն իսկ ստացել է միջազգային արձագանք և իրենից ներկայացնում է մարդու իրավունքների խախտումների բացահայտման տեսանկյունից հիմնավոր և ճշգրիտ ձևակերպումներով փաստաթուղթ:

Զեկույցում փաստարկված վերլուծված են Ադրբեջանի հայատյաց՝ միջազգային իրավապաշտպան բոլոր պահանջները խախտող քաղաքականությունը, ինչպես նաև դրա սարսափեցնող հետևանքները՝ դաժանությունների կոնկրետ օրինակներով:

Талыш после обстрелов - Sputnik Արմենիա
ԱԺ փոխնախագահն ադրբեջանցիների վայրագությունների փաստեր է ներկայացրել եվրոպացի կանանց
Զեկույցում քննարկված են Ադրբեջանի կողմից հայկական ծագում ունեցող մարդկանց նկատմամբ ատելության և բռնության դրդելու մասին վկայող՝ միջազգային հեղինակավոր կազմակերպությունների օբյեկտիվ գնահատականները, ինչպես նաև ներկայացված է ատելության քարոզը զանգվածային լրատվության միջոցներում և սոցիալական ցանցերում:

ԵԱՀԿ ՄԽ համանախագահներին Ադրբեջանի ագրեսիայի ապացույցներ են ներկայացվել>>

Վերհանված են մարդու իրավունքների ոլորտի միջազգային չափանիշների, ինչպես նաև միջազգային հումանիտար իրավունքի պահանջների խախտումները: Այդ տեսանկյունից են վերլուծված քաղաքացիական խաղաղ բնակչության, ինչպես նաև ԼՂՀ պաշտպանության բանակի զինծառայողների նկատմամբ հարձակումների, անմարդկային վերաբերմունքի դեպքերը:

 

 

Լրահոս
0