Օլիմպիադայի պատմության մեջ առաջին անգամ միասին կմրցեն եռյակ քույրեր

© Sputnik / Александр Вильф / Անցնել մեդիապահոցРио-де-Жанейро
Рио-де-Жанейро - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվեք
НовостиTelegram
Աշխարհում առաջին անգամ Օլիմպիադային կմասնակցեն եռյակ քույրեր։ Քույրերը Էստոնիայի հավաքականի կազմում կմասնակցեն մարաթոնային վազքին։

ԵՐԵՎԱՆ, 4 մայիսի — Sputnik. Լույք ազգանունով եռյակ քույրերը կմասնակցեն Ռիո դե Ժանեյրոյում անցկացվելիք Օլիմպիադային, նման բան առաջին անգամ կլինի Օլիմպիադայի պատմության մեջ, հայտնում է ՌԻԱ Նովոստին` հղում անելով Էստոնիայի ազգային հեռուստատեսության պորտալին։

Ռիո դե Ժանեյրոյի Օլիմպիադայում քույրերը կմասնակցեն վազքի մարաթոնին։ Եռյակն աշխարհում առաջին անգամ է մասնակցում Օլիմպիական խաղերին։

«Երեք աղջիկներն էլ կատարել են մարաթոնի մասնակցության նորմատիվները։ Եռյակ քույրեր Լիյնա, Լիլի և Լեյլա Լույքերն արդեն սիրվել են էստոնացի երկրպագուների կողմից և Ռիոյում կարող են Էստոնիայի թիմի իսկական թալիսմանը դառնալ», — ասվում է հաղորդագրության մեջ։

Գլխավոր մրցումներին մարզիկները կնախապատրաստվեն մի քանի փուլով. առաջին փուլը կանցկացվի Էստոնիայում, ինչից հետո նրանք կմասնակցեն Պեկինի մարաթոնին, և վերջնական հավաքը կլինի Իտալիայի սարերում։ Կանանց մարաթոնը կանցկացվի օգոստոսի 14-ին Ռիո դե Ժանեյրոյում Օլիմպիադայի ժամանակ։

 

 

 

Լրահոս
0