Ղրիմում վերականգնում են հայկական տաճարը

© crimeapressАрмянская церковь в Крыму
Армянская церковь в Крыму - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվեք
НовостиTelegram
Վերականգնվող եկեղեցին XV դարի ճարտարապետական հուշարձան է

ԵՐԵՎԱՆ, 4 մայիսի — Sputnik. Ղրիմի Թեոդոսիա քաղաքում վերսկսվել են Սուրբ Գևորգ եկեղեցու վերականգնման աշխատանքները, այն Գևորգյան վանական համալիրի գլխավոր եկեղեցին է, հայտնում է Ղրիմ Press-ը։

Վերականգնողական աշխատանքներն իրականացնում է քաղաքի հայկական համայնքը։ Արդեն վերանորոգվել է կամարը, այժմ ծածկի վերանորոգման աշխատանքներն են տարվում։

Թեոդոսիայի հայկական եկեղեցիների վանահայր Երեմիայի խոսքով` շինարարավերականգնողական աշխատանքները կտևեն մինչև մայիսի վերջ, այնուհետև կդադարեցվեն և կվերսկսվեն արդեն աշնանը։

Церковь Св.Киракоса - Sputnik Արմենիա
Դիարբեքիրի Սուրբ Կիրակոսի ճակատագրի մասին դեռ ոչինչ հայտնի չէ
Նա հայտնեց, որ կամարները և ճակատային մասն ամբողջությամբ քանդված էին, այնտեղից քարեր էին ընկնում։

«Մենք վերականգնեցինք կամարները։ XX դարում եկեղեցին օգտագործվել է որպես պահեստ։ Այն ժամանակ տանիքի վրա դրվել էր մետաղական կոպիտ ծածկույթ, որը մենք այժմ փոխարինում ենք կղմինդրասալիկներով: Տաճարի հատակը ծածկված չէ, այնտեղ հող է, այդ պատճառով երբ ավարտվեն արտաքին աշխատանքները, մենք կանցնենք ներքին հարդարման աշխատանքներին», — ասաց հոգևորականը։

Ապագայում նախատեսվում է բարեկարգել նաև եկեղեցու տարածքը և երկաթյա ցանկապատով պարսպապատել։

 

Լրահոս
0