Սեյրան Օհանյանն այցելել է ՀՕՊ ստորաբաժանումներից մեկը

© milՍեյրան Օհանյանն այցելել է ՀՕՊ ստորաբաժանումներից մեկը
Սեյրան Օհանյանն այցելել է ՀՕՊ ստորաբաժանումներից մեկը - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվեք
НовостиTelegram
ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը բարձրաստիճան մի շարք զինվորականների ուղեկցությամբ մայիսի 4-ին աշխատանքային այցով եղել է զինված ուժերի հակաօդային պաշտպանության ստորաբաժանումներից մեկում

ԵՐԵՎԱՆ, 4 մայիսի — Sputnik. ՀՀ պաշտպանության նախարարության տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչությունը տեղեկացնում է, որ շրջայցի ընթացքում ՀՀ պաշտպանական գերատեսչության ղեկավարը հանդիպել է ՀՕՊ ստորաբաժանման զինանձնակազմի հետ, ստուգել անձնակազմի մարտական պատրաստականությունը, առկա սպառազինության և զինտեխնիկայի վիճակը, դրանց կարողություններն ու չափորոշիչները:

Այցի շրջանակում Սեյրան Օհանյանը հետևել է ՀՕՊ ստորաբաժանման ներգրավմամբ անցկացված ուսումնական պարապմունքի ընթացքին, որի ավարտին զորամասի հրամկազմին տրվել են մի շարք ցուցումներ և հանձնարարականներ` հետագա աշխատանքներն առավել արդյունավետ իրականացնելու նպատակով։

 

Լրահոս
0