Փաֆ Դեդին ավարտում է երաժշտական կարիերան

© wikimediaПаф Деди
Паф Деди - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվեք
НовостиTelegram
Ամերիկյան ռեփեր Փաֆ Դեդին հայտարարել է, որ լքում է երաժշտության ոլորտը և կարիերան շարունակելու է կինոյում։ Այդ մասին նա հայտնել է ամերիկյան Cigar Aficionado ամսագրին։

ԵՐԵՎԱՆ, 4 մայիսի – Sputnik. «Ես պատրաստվում եմ թողարկել իմ վերջինը ալբոմը և հետագայում ժամանակիս 100 տոկոսը նվիրել ֆիլմեր նկարահանելուն։ Իմ վերջին ձայնասկավառակի թողարկումը հիանալի պահ է կանգ առնելու համար»,- ասել է նա և ավելացրել, որ հեռանալուց առաջ համաշխարհային շրջագայություն կկատարի։

Ռեփերը հույս ունի, որ իր ստեղծած երաժշտությունը երկար կապրի։

«Ես երգեր չեմ գրում միայն նրա համար, որպեսզի հիթ-շքերթներում հայտնվեմ և ինձ լսեմ ռադիոյով»,- ասել է նա։ Նրա խոսքով` օրինակ Մայքլ Ջեքսոնը, Թուփակ Շաքուրը և Բիգին շարունակում են ապրել իրենց երաժշտության մեջ նույնիսկ մահից հետո։

2015թ.-ին Forbes ամսագիրը նրան ճանաչել է աշխարհի ամենահարուստ ռեփերը։

Փաֆ Դեդին նկարվել է նաև «Փախուստ Վեգասից» կատակերգությունում և «Մապետներ 2»-ում։ Նա նաև սեփական ապրանքանիշի հագուստ է արտադրում, ինչպես նաև ռեստորանների ցանց ունի։

Այսօրինակ հետաքրքիր և լրահոսից դուրս մնացած այլ նորություններին հետևեք նաև Sputnik Արմենիա ռադիոկայանի «Ուրիշ նորություններ» հաղորդաշարի շրջանակում։

Լրահոս
0