Եվրոպայում շրջանառությունից կհանվեն 500 եվրո արժողությամբ թղթադրամները

© Sputnik / Михаил Кутузов / Անցնել մեդիապահոցДенежные купюры и монеты разных стран
Денежные купюры и монеты разных стран - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվեք
НовостиTelegram
Անցած տարվա վերջին, եվրաթղթադրամների շրջանառության մասին Եվրոպական կենտրոնական բանկի ամենամսյա վիճակագրության համաձայն` 500 եվրո արժողությամբ թղթադրամների թիվը կազմել է շուրջ 613,56` առաջին եռամսյակի ավարտին կրճատվելով և հասնելով 594,417–ի։

ԵՐԵՎԱՆ, 5 մայիսի — Sputnik. ԵԿԲ-ն շրջանառությունից հանել է ընդհանուր առմամբ 10 մլրդ եվրո արժողությամբ թղթադրամներ։

Թղթադրամների քանակի կրճատումը սովորական երևույթ չէ, քանի որ եվրաթղթադրամների տպաքանակը 2002թ.-ից ի վեր անընդհատ աճել է։ Դա բնական գործընթաց է` պայմանավորված եվրագոտու տնտեսական վերելքով, ինչպես նաև այն հանգամանքով, որ գնաճը խլում է փողի արժեքի մի մասը։ Ուստի եվրոպական բոլոր թղթադրամների քանակն առաջին եռամսյակում ավելացել է, բացառությամբ 500 եվրո արժողությամբ թղթադրամների։

ԵԿԲ կառավարիչների խորհրդի նիստը, որի ընթացքում նախատեսվում է որոշում ընդունել այդ թղթադրամները շրջանառությունից հանելու մասին, նախատեսված է մայիսի 4-ին։

Այսօրինակ հետաքրքիր և լրահոսից դուրս մնացած այլ նորություններին հետևեք նաև Sputnik Արմենիա ռադիոկայանի «Ուրիշ նորություններ» հաղորդաշարի շրջանակում։

 

Լրահոս
0