00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:30
6 ր
Ուղիղ եթեր
09:37
23 ր
Ուղիղ եթեր
10:00
8 ր
Ուղիղ եթեր
10:08
32 ր
Ուղիղ եթեր
11:00
8 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
8 ր
Ուղիղ եթեր
18:00
9 ր
Աբովյան time
On air
18:27
33 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
09:31
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
46 ր
Վարդան Ոսկանյան
Արցախից խաղաղապահների դուրս գալը հազիվ թե կապակցված լինի օկուպացված տարածքներից Իրանի վրա հարձակման մասին լուրերի հետ։
10:41
7 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
10:47
5 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Հարցում. ԱՄՆ–ի և Եվրոպայի քաղաքացիները չգիտեն, թե որն է ԽՍՀՄ–ի դերը նացիզմի դեմ հաղթանակում

© Sputnik / Григорий Сысоев / Անցնել մեդիապահոցГорода мира. Брюссель
Города мира. Брюссель - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Հարցախույզն անցկացրել են ֆրանսիական Ifop հետազոտական ընկերությունը և բրիտանական Populus ընկերությունը` Sputnik տեղեկատվական գործակալության և ռադիոյի պատվերով

ԵՐԵՎԱՆ, 5 մայիսի- Sputnik. Sputnik. Կարծիք հարցախույզի տվյալներով` մարդիկ պատասխանել են այն հարցին, թե Երկրորդ համաշխարհային պատերազմում ով է առանցքային դեր խաղացել նացիզմի դեմ հաղթանակում, հարցվածների միայն 15%-ն է առաջարկված հինգ պատասխանից (Մեծ Բրիտանիա, ԽՍՀՄ, ԱՄՆ, ուրիշ երկրներ կամ «չգիտեմ» տարբերակը) ընտրել է ԽՍՀՄ-ը։

ԱՄՆ-ի (79%)և Ֆրանսիայի (58%) բնակիչների մեծ մասը և Գերմանիայի բնակիչների կեսը` (50%) կարծում են, որ հենց ԱՄՆ-ի բանակն է ֆաշիզմի դեմ տարած հաղթանակի գլխավոր դերակատարը։ Միաժամանակ Մեծ Բրիտանիայի բնակիչների կեսից ավելին (59%) ենթադրում են, որ հենց իրենց երկիրն է առաջատարի դիրքեր զբաղեցրել նացիզմի դեմ պայքարում, ԱՄՆ-ին առանցքային դեր վերագրում է բրիտանացիների ընդամենը 11%-ը, ԽՍՀՄ-ին` 15%-ը։ Տվյալները ստացվել են հարցախույզի արդյունքում, որն անցկացրել են ֆրանսիական Ifop հետազոտական ընկերությունը և բրիտանական Populus ընկերությունը` Sputnik տեղեկատվական գործակալության և ռադիոյի պատվերով։

Ի տարբերություն մյուս երկրների, Գերմանիայի բնակիչների մեծ մասը (24%) նացիզմի դեմ հաղթանակում հենց ԽՍՀՄ-ին է համարում գլխավոր ուժը, ընդ որում Արևմտյան Գերմանիայի և Արևելյան Գերմանիայի բնակիչների կարծիքները կտրուկ տարբերվում են. Արևմտյան Գերմանիայում ընդամենը 16%-ն է ընդունում ԽՍՀՄ-ի դերը` Արևելյան Գերմանիայում 55%-ի և Բեռլինում 35%-ի համեմատ։ Նացիզմի դեմ պայքարում ԽՍՀՄ-ի ավանդի մասին ավելի քիչ են նշում ԱՄՆ-ում` 7% և Ֆրանսիայում` 12%։

© SputnikИнфографика
Инфографика - Sputnik Արմենիա
Инфографика

Կախված երկրից` տարբեր երկրների բնակիչների 14-15%-ը չեն կարողացել պատասխանել այն հարցին, թե ով է առանցքային դեր խաղացել Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ Եվրոպան նացիզմից ազատագրելու մեջ։ Յուրաքանչյուր երկրում հարցվածների շուրջ 1-2% որոշել է, որ Եվրոպայի ազատագրման մեջ առանցքային դեր են խաղացել ինչ-որ այլ երկրներ։

Եվրոպայում ԽՍՀՄ դերի ընկալումը վերջին 70 տարվա ընթացքում արմատապես փոխվել է։ Դա են վկայում Ֆրանսիայում հասարակական կարծիքի ուսումնասիրման ամենահին ինստիտուտի` Ifop-ի հարցումների տվյալները։ Այսպես, փարիզեցիների թիվը, որոնք կարծում են, որ ԽՍՀՄ-ն ամենամեծ ավանդն է ունեցել ֆաշիզմի դեմ հաղթանակում, 1944թ.-ի 61%-ից 2004թ.-ին նվազել է մինչև 20%։

Տարբեր գնահատականներով` Կարմիր բանակն ազատագրել է ժամանակակից եվրոպական պետությունների տարածքների շուրջ 50%-ը` հաշվի չառնելով Ռուսաստանի եվրոպական մասը, և դաշնակիցների համեմատ մի քանի անգամ ավելի շատ մարդկային կորուստներ է կրել։ Կարմիր բանակի կողմից ազատագրված երկրների բնակչության ընդհանուր թիվը կազմում է ավելի քան 120 000 000 մարդ ներկա պահին 16 անկախ եվրոպական երկրներում։ Եվս 6 երկրների ազատագրմանը Կարմիր բանակը մասնակցել է դաշնակիցների հետ

Մեծ Բրիտանիայում և Գերմանիայում հարցումն անցկացրել է Populus խոշորագույն հետազոտական ընկերությունը 2016 թվականի փետրվարի 3-4-ն ընկած ժամանակահատվածում։ Հարցմանը մասնակցել է 3556 քաղաքացի` Մեծ Բրիտանիայից (1047), Գերմանիայից (1010)։ Ֆրանսիայում հարցումն անցկացրել է IFop խոշորագույն հետազոտական ընկերությունը 2016 թվականի փետրվարի 3-5-ն ընկած ժամանակահատվածում։ Հարցմանը մասնակցել է 1499 քաղաքացի։ Ընտրանքն իրականացվել է ըստ հարցվածների սեռի, տարիքի, բնակության վայրի:

Հասարակական կարծիքի ուսումնասիրման միջազգային նախագիծը մեկնարկել է 2015 թվականի հունվարին։ Գործընկերն են Populus, Ifop և Forsa հայտնի հետազոտական ընկերությունները։ Sputnik.Կարծիք նախագծի շրջանակում կանոնավոր կերպով հասարակական կարծիքի հարցումներ են անցկացվում Եվրոպայի և ԱՄՆ-ի երկրներում առավել արդիական սոցիալական և քաղաքական հարցերի վերաբերյալ։

Sputnik-ը (sputniknews.com) լրատվական գործակալություն է և ռադիո` տասնյակ երկրներում մուլտիմեդիոն տեղեկատվական ներկայացուցչություններով: Sputnik-ը ներառում է ավելի քան 30 լեզվով կայքեր, անալոգային և թվային ռադիոհեռարձակում, բջջային հավելվածներ և էջեր սոցիալական կայքերում։ Sputnik-ի լուրերը շուրջօրյա ռեժիմով թողարկվում են անգլերեն, արաբերեն, իսպաներեն և չինարեն լեզուներով:

 

Լրահոս
0