Կառավարությունը հաստատեց Արցախի ճանաչման մասին օրինագծի եզրակացությունը

© Sputnik / Asatur Yesayants / Памятник "Мы-наши горы". Степанакерт. НКР
Памятник Мы-наши горы. Степанакерт. НКР - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվեք
НовостиTelegram
ՀՀ փոխարտգործնախարար Շավարշ Քոչարյանն իր ելույթում ասաց, որ նման եզրակացությունը պայմանավորված է «Հայաստանի և Արցախի միջև քննարկումներով` հաշվի առնելով արտաքին և ներքին գործոնները»

ԵՐԵՎԱՆ, 5 մայիսի — Sputnik. Նախագիծն ընդունվեց առանց քննարկումների և ելույթների։

Կառավարությունում այսօր ներկա էր նաև նախագծի համահեղինակ, ԱԺ պատգամավոր Զարուհի Փոստնաջյանը, որը Sputnik Արմենիայի հետ զրույցում դրական գնահատեց կառավարության որոշումը` հույս հայտնելով, որ քննարկումները նույն ոճով կշարունակվեն նաև Ազգային ժողովում։ Զարուհի Փոստանջյանը դժվարացավ կանխատեսում անել` նախագիծը կհաստատվի խորհրդարանի կողմից, թե ոչ։

Հիշեցնենք, որ ԼՂՀ ճանաչման մասին օրինագծի հեղինակներն են պատգամավորներ Զարուհի Փոստանջյանն ու Հրանտ Բագրատյանը։

Կառավարության կողմից հաստատվելուց հետո այն սահմանված կարգով կներկայացվի ԱԺ։

 

 

Լրահոս
0