00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:34
3 ր
Ուղիղ եթեր
09:38
22 ր
Ուղիղ եթեր
10:00
4 ր
Ուղիղ եթեր
10:05
54 ր
Ուղիղ եթեր
11:00
4 ր
Ուղիղ եթեր
13:00
4 ր
Ուղիղ եթեր
14:00
4 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Ուղիղ եթեր
18:00
5 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:05
8 ր
Ուղիղ եթեր
19:00
5 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
09:21
46 ր
Ուղիղ եթեր
Մամուլի տեսություն
10:42
17 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
12:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Շանել. Եթե դու ծնվել ես առանց թևերի, մի՛ խանգարիր դրանց աճելուն

© Sputnik / AFP PHOTO Коко Шанель
Коко Шанель - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
1921 թվականի մայիսի 5–ին Կոկո Շանելը ներկայացրել է իր լեգենդար Շանել 5–ը։ Շատերը, այնուամենայնիվ, չգիտեն, որ օծանելիքը պատրաստել է ոչ թե Կոկոն, այլ` ռուս պարֆյումեր Վերիգինը։ Շանելը դարձավ նորաձևություն թելադրողներից մեկը։ Կանայք սկսեցին խոշորացույցով հետևել նրա ոճին, ապրելակերպին ու նաև խորհուրդներին

ԵՐԵՎԱՆ, 5 մայիսի-Sputnik. Երբ Կոկո Շանելը նախաձեռնեց իր բիզնեսը, ազատություն տվեց իր հանճարեղ մտքերին, որոնք առաջին աշխարհամարտի տարիներին դժվար ընկալելի էին, բայց կարողացան փոխել կանանց մտածելակերպը։ Sputnik Արմենիան ներկայացնում է Կոկո Շանելի 20 ոգեշնչող մեջբերումները։

1. Օծանելիքն անտեսանելի, բայց փոխարենը անմոռանալի աքսեսուար է։ Այն նախազգուշացնում է կնոջ հայտնվելու մասին և շարունակում է հիշեցնել նրա մասին, երբ նա գնացել է։

2. Ճոխությունը պետք է հարմարավետ լինի, այլապես այն ճոխություն չի լինի։

3. Տգեղ կին չկա, կան ալարկոտներ։

4. Ինչ ուզում ես ասա, կինը տղամարդու կյանքում լինում է միակը, մնացած բոլորն այդ կնոջ շողքերն են։

5. Դուք առաջին տպավորությունը ստեղծելու երկրորդ հնարավորությունը չեք ունենա ։

6. Նորաձևությունն անցողիկ է, իսկ ոճը` մնայուն։

7. Կինը, որը կոսմետիկա չի օգտագործում, չափից մեծ կարծիք ունի իր մասին։

8. Անփոխարինելի լինելու համար պետք է անընդհատ փոխվել։

9. Ոչինչ այդքան չի ծերացնում կնոջը, որքան չափազանց հարուստ կոստյումը։

10. Պարադոքս. որքան հիմար և անհաջողակ է տղամարդը, այնքան ավելի շատ պահանջներ ունի կնոջից։

11. Եթե կինը դավաճանել է, պետք չէ փնտրել ողջամիտ պատճառներ։ Ամբողջ հարցը ոչ թե ողջամտության, այլ զգացմունքների մեջ է։

12. Եթե դու ծնվել ես առանց թևերի, մի խանգարիր դրանց աճելուն։

13. Ոչ բոլոր կանայք են ծնվում գեղեցիկ, բայց եթե կինը 30 տարեկանում գեղեցիկ չէ, ուրեմն նա հիմար է։

14. Ծերությունը չի պաշտպանում սիրուց, բայց սերը պաշտպանում է ծերությունից։

15. Ես թքած ունեմ, թե ինչ եք մտածում իմ մասին։ Ես ձեր մասին ընդհանրապես չեմ մտածում։

16. Աղջկա գործերը որքան վատանում են, այնքան նա ավելի լավ տեսք պետք է ունենա։

17. Եթե կինը ձեզ հիացրել է իր գեղեցկությամբ, և դուք չեք կարող հիշել, թե նա ինչ հագուստով էր, նշանակում է նա իդեալական էր հագնված։

18. Եթե տղամարդը վատ է արտահայտվում բոլոր կանանց մասին, որպես կանոն նշանակում է, որ նա «վառված» է եղել նրանցից մեկից։

19. Չկա մի կին, որը գոնե երազում չի դավաճանել ամուսնուն։

20. Ձեռքերը կնոջ այցեքարտն են, պարանոցը` անձնագիրը, իսկ կուրծքը` օտարերկրյա անձնագիրը։

 

Լրահոս
0