00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Ուղիղ եթեր
09:25
4 ր
Ուղիղ եթեր
09:30
31 ր
Ուղիղ եթեր
10:00
4 ր
Ուղիղ եթեր
10:05
36 ր
Ուղիղ եթեր
11:00
4 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Տեր Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյան
13:07
0 ր
Ուղիղ եթեր
14:00
8 ր
Ուղիղ եթեր
17:00
7 ր
Տեր Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյան
17:08
0 ր
Տեր Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյան
17:12
2 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
Ուղիղ եթեր
09:00
7 ր
Ուղիղ եթեր
09:35
24 ր
Ուղիղ եթեր
10:00
9 ր
Ուղիղ եթեր
10:10
50 ր
Ուղիղ եթեր
11:00
7 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Հայաստանում բացառիկ վիրահատություններ են կատարվում

Բաժանորդագրվել
Հայաստանում մինչ օրս սրտի կարծրացած անոթները ստենտավորելու համար կատարվում էին բաց վիրահատություններ։ «Էրեբունի» բժշկական կենտրոնը ձեռք է բերել մի սարքավորում, որի միջոցով նման վիրահատությունները կատարվում են անցավ ու առանց բարդությունների։ Այս մեթոդի հնարավորությունները հայ մասնագետներին ներկայացնում է լեհ վիրաբույժ Սլավոմիր Դոբժինսկին

ԵՐԵՎԱՆ, 5 մայիսի-Sputnik. Վիրահատական սեղանին պառկած միջին տարիքի մարդը հետևում է իր իսկ սրտի վիրահատության ընթացքին։ Սրտի խնդրով բժշկական կենտրոն եկած մարդը վաղը ևեթ դուրս կգրվի հիվանդանոցից ու կգնա տուն։

Երբ սրտանոթը նեղացած է ու պատերը` կարծրացած, հնարավոր չէ սովորական մեթոդներով այն լայնացնել ու ստենտ տեղադրել։ Նման դեպքերում Հայաստանում կատարում էին բաց վիրահատություններ, որոնց հետևում էր մոտ մեկշաբաթյա վերականգնողական շրջանը։ Առհասարակ բաց վիրահատությունները ցուցված չեն հատկապես, երբ հիվանդն ունի ուղեկցող հիվանդություններ, ասենք, երիկամային անբավարարություն, շաքարային դիաբետ, զարկերակային երկարատև գերճնշում։

«Ձեռք բերված նոր սարքը` ռոտոբլատորը, հնարավորություն է տալիս խուսափել բաց վիրահատությունից և առանց ընդհանուր ցավազրկման բացել նեղացած անոթի լուսանցքը։ Այս դեպքում արդեն վիրահատվող մարդը հաջորդ օրն իսկ դուրս է գրվում հիվանդանոցից։ Այս սարքի օգնությամբ նախ` քարացած հատվածները մանրացվում են, տաշվում է տվյալ անոթի պատը, այնուհետև կատարվում են մնացած գործողությունները, որոնք կան սովորական ստենտավորման դեպքում»,-ասաց «Էրեբունի» բժշկական կենտրոնի անհետաձգելի սրտաբանության բաժանմունքի ղեկավար Համլետ Հայրապետյանը։

Այս սարքի բոլոր հնարավորություններին հայ մասնագետներին ծանոթացնում է Լեհաստանի Բելոստոկ քաղաքի համալսարանական կլինիկայի ինվազիվ սրտաբանության բաժանմունքի ղեկավար Սլավոմիր Դոբժինսկին։

«Առաջին անգամ ներդնում ենք ռոտացիոն ատերեկտոմիայի գործողությունը, որն ուղղված է խիստ կրակալված հիվանդությունների բուժմանը։ Գործողությունը սկսել է օգտագործվել 1980-ականների վերջից, բայց վերելք ապրեց վերջին 5-6 տարիներին, քանի որ վերջին սերնդի դեղապատ ստենտները թույլ տվեցին երկարատև ժամանակ լավ արդյունք ունենալ։ Դա թույլ տվեց ավելի ծանր կոնտինգենտ ընդգրկել մեր պրակտիկայի մեջ»,-ասաց բժիշկ Դոբժինսկին։

Դեղապատ ստենտի պարագայում անոթի խցանման կրկնման հավանականությունը 10-15 տոկոս է, իսկ ոչ դեղապատի դեպքում` 30 տոկոս։

Այսօր հայ վիրաբույժներն արդեն յուրացրել են սարքը գործածելու փորձը։ Հենց վաղվանից ծրագրված են վիրահատություններ, որոնք կկատարեն «Էրեբունի» բժշկական կենտրոնի վիրաբույժները։
Տեղեկացնենք, որ Հայաստանում ամեն երկրորդ մահը գրանցվում է սրտանոթային հիվանդությունների պատճառով։

 

 

 

Լրահոս
0