Անկանոն կրակահերթեր են արձակվել Հայաստանի ուղղությամբ

© Photo : press office of the MoD of RA / Министерство обороны Армении
Министерство обороны Армении - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվեք
НовостиTelegram
Պաշտպանության նախարարությունից հայտնում են, որ ՀՀ զինված ուժերը համարժեք գործողությունների են դիմում միայն նպատակային խախտումների դեպքում

ԵՐԵՎԱՆ, 6 մայիսի — Sputnik. Մայիսի 5-ի լույս 6-ի գիշերը հայ-ադրբեջանական պետական սահմանագոտու հյուսիսարևելյան հատվածում ադրբեջանական կողմը կրկին կրակահերթեր է արձակել հայ դիրքապահների ուղղությամբ, հայտնում է Հայաստանի պաշտպանության նախարարությունը:

Мартакерт после обстрелов. Нагорный Карабах - Sputnik Արմենիա
Ադրբեջանը հրադադարը խախտել է հրաձգային զինատեսակներից
Ըստ հաղորդման` ադրբեջանական կողմը տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից հիմնականում անկանոն բնույթի կրակահերթեր է արձակել։

ՀՀ զինված ուժերը վստահորեն վերահսկում են սահմանային իրավիճակը և համարժեք գործողությունների են դիմում միայն հակառակորդի կողմից արձանագրվող նպատակային խախտումների դեպքում:

 

Լրահոս
0