Մոսկվան պատրաստ է աջակցել Բաքվին ու Երևանին

© Sputnik / Кирилл Каллиников / Անցնել մեդիապահոցБрифинг официального представителя МИД РФ М. Захаровой
Брифинг официального представителя МИД РФ М. Захаровой - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվեք
НовостиTelegram
Ռուսաստանի ԱԳՆ–ն հայտարարել է, որ Լեռնային Ղարաբաղի թեման այս պահին առաջնայիններից մեկն է

ԵՐԵՎԱՆ, 6 մայիսի — Sputnik. Մոսկվան հաստատում է, որ պատրաստ է աջակցել Ադրբեջանի և Հայաստանի բանակցային գործընթացին. թեման շարունակում է օրակարգային մնալ։ Այս մասին այսօր ճեպազրույցի ժամանակ հայտնել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։

«Մենք բազմաթիվ անգամ ընդգծել ենք, որ Լեռնային Ղարաբաղի ճակատագիրը պետք է լուծվի բանակցային ճանապարհով։ Մենք` որպես միջազգային միջնորդ, ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հետ համատեղ պատրաստ ենք կողմերին աջակցել այդ նպատակն իրականացնելու գործում», — ասաց նա։

Զախարովան նշել է, որ այդ թեման շարունակում է արդիական մնալ ԱԳՆ օրակարգում։

Ղարաբաղյան հակամարտության գոտում իրավիճակը սրվել էր ապրիլի 1-ի լույս 2-ի գիշերը։ Երևանը հաղորդել էր ադրբեջանական կողմի նախահարձակ գործողությունների մասին, Բաքուն էլ հայտարարել էր, թե իբր Հայաստանի ԶՈւ-ն է գնդակոծել ադրբեջանական տարածքը։ Հակամարտող կողմերը տասնյակ զոհեր ունեն։ Ապրիլի 5-ին պայմանավորվածություն է ձեռք բերվել ռազմական գործողությունները դադարեցնելու մասին, սակայն երկու կողմն էլ հայտարարում է, որ փոխադարձ պայմանավորվածությունը խախտվում է։ Ադրբեջանը կրակում է նաև Հայաստանի սահմանամերձ գյուղերի ուղղությամբ։

 

 

Լրահոս
0