Ամեն ինչ կարվի զոհված և վիրավոր զինծառայողների ու նրանց ընտանիքների սոցիալական խնդիրները լուծելու համար

© Sputnik / Asatur YesayantsТалыш после обстрелов
Талыш после обстрелов - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվեք
НовостиTelegram
Մայիսի 6-ին ՀՀ ՊՆ վարչական համալիրում տեղի է ունեցել աշխատանքային խոհրդակցություն՝ նվիրված զոհված և վիրավորված զինծառայողների ու նրանց ընտանիքների անդամների սոցիալական ապահովման հարցերին: Խորհրդակցությանը մասնակցել է նաև ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանը

ԵՐԵՎԱՆ, 6 մայիսի — Sputnik. ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը խորհրդակցության ընթացքում բարձր է գնահատել երկու գերատեսչությունների միջև առկա համագործակցության մակարդակը և սոցիալական պաշտպանության ոլորտում իրականացվող երկկողմ գործունեության արդյունավետությունը:

«Առաջիկա համատեղ անելիքները ևս միտված են լինելու զինծառայողների ու նրանց ընտանիքի անդամների սոցիալական պաշտպանության խնդիրների լուծմանը»,- վստահեցրել է նախարարը:

Խորհրդակցության ընթացքում քննարկվել են զինծառայության զոհված և վիրավորված զինծառայողների ընտանիքներին սոցիալական օգնություն ցուցաբերելու ուղղությամբ կատարված աշխատանքներն ու ուսումնասիրությունների արդյունքները, և առաջիկայում, ըստ համապատասխան ուղղությունների, իրականացվելիք սոցիալական ապահովման միջոցառումները:

Ընդգծվել է, որ անհրաժեշտ է անել ամենայն հնարավորը և համադրել բոլոր ջանքերը՝ կարճ ժամկետներում զոհված և վիրավորված զինծառայողների ու նրանց ընտանիքների սոցիալական խնդիրների լուծման համար:

 

 

Լրահոս
0