00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:20
2 ր
Ուղիղ եթեր
09:30
30 ր
Ուղիղ եթեր
10:01
5 ր
Ուղիղ եթեր
10:06
49 ր
Ուղիղ եթեր
11:00
6 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:01
6 ր
Ուղիղ եթեր
17:00
7 ր
Ուղիղ եթեր
18:00
5 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:06
8 ր
Աբովյան time
On air
18:21
38 ր
Ուղիղ եթեր
19:00
5 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
09:37
46 ր
Ուղիղ եթեր
Մամուլի տեսություն
10:51
17 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
12:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Հայաստանը` փոստային նամականիշներում

© Sputnik / Давид ГалстянМарки, посвященные столетию геноцида армян
Марки, посвященные столетию геноцида армян - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Առաջին հայկական նամականիշը թողարկվել է 1921թ.–ին Երկրորդ հանրապետության օրոք, թեև սեփական նամականիշներ թողարկելու փորձը ձեռնարկվել է դեռ 1920թ.–ին

ԵՐԵՎԱՆ, 6 մայիսի- Sputnik, Դավիթ Գալստյան. Առաջին թեմատիկ նամականիշի ստեղծման օրը Sputnik Արմենիան «Հայփոստ» ընկերության ֆիլատելիայի բաժնի պետ Աննա Ղուկասյանի հետ զրուցեց ժամանակակից հայկական նամականիշների մասին։

«Բոլորիս շնորհավորում եմ, քանի որ հենց այս օրը` 1840թ.-ի մայիսի 6-ին, Մեծ Բրիտանիայում թողարկվեց առաջին փոստային նամականիշը` «Սև պեննին»»,- ասաց Ղուկասյանը։

Նա հավաստիացրեց, որ «Հայփոստն» իրենից կախված ամեն ինչ անում է` ֆիլատելիան բարձր մակարդակում պահելու և դրա նկատմամբ լրացուցիչ ուշադրություն գրավելու համար, քանի որ այս ոլորտում հետաքրքրությունը բնական պատճառներով նվազում է։

© Sputnik / Давид ГалстянՆամականիշներ
Նամականիշներ - Sputnik Արմենիա
1/7
Նամականիշներ
© Sputnik / David GalstyanՆամականիշներ
Նամականիշներ - Sputnik Արմենիա
2/7
Նամականիշներ
© Ruptly . David GalstyanՆամականիշներ
Նամականիշներ - Sputnik Արմենիա
3/7
Նամականիշներ
© Sputnik / David GalstyanՆամականիշներ
Նամականիշներ - Sputnik Արմենիա
4/7
Նամականիշներ
© Sputnik / Давид ГалстянՆամականիշներ
Նամականիշներ - Sputnik Արմենիա
5/7
Նամականիշներ
© Sputnik / Давид ГалстянՆամականիշներ
Նամականիշներ - Sputnik Արմենիա
6/7
Նամականիշներ
© Давид ГалстянՆամականիշներ
Նամականիշներ - Sputnik Արմենիա
7/7
Նամականիշներ
1/7
Նամականիշներ
2/7
Նամականիշներ
3/7
Նամականիշներ
4/7
Նամականիշներ
5/7
Նամականիշներ
6/7
Նամականիշներ
7/7
Նամականիշներ

Ինչ վերաբերում է հայկական նամականիշներին, ապա նրա խոսքով`շատ երկար ժամանակ, երբ Հայաստանը գտնվել է Ռուսական կայսրության կազմում, մենք ցարական նամականիշներ ենք օգտագործել։ Սեփական նամականիշ թողարկելու փորձն արվել է արդեն Առաջին հանրապետության ժամանակ, էսքիզների հեղինակներ էլ եղել են Արշակ Ֆեթվաճյանն ու Հակոբ Կոջոյանը, սակայն իշխանությունը փոխվել է, և նամականիշներն այդպես էլ չեն մտել շրջանառության մեջ։

«Անցած տարին առանձնահատուկ էր հայ ժողովրդի համար։ Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի կապակցությամբ մենք բուկլետ էինք պատրաստել, որում անմոռուկների տեսքով նամականիշներ, փոստային բացիկ ու ծրար էր դրված։ Տարբեր գների նամականիշներ էինք դրել, որպեսզի դրանք շրջանառվեն ոչ միայն Հայաստանում, այլ նաև արտասահման ուղարկվեն»,- ասաց Ղուկասյանը։

Նամականիշների այս շարքում ներկայացված են Հայոց ցեղասպանության հետ կապված իրադարձություններն ու այն մարդիկ, ովքեր անտարբեր չեն մնացել այդ ողբերգության նկատմամբ։ Աննայի խոսքով` իրենք լուրջ աշխատանք են կատարել և ներկայացրել այն հասարակությանը։

Կան, օրինակ, Հենրի Մորգենթաուին, Յոհաննես Լեփսիուսին նվիրված նամականիշներ։ Նամականիշներից մեկում էլ Ավրորա Մարդիգանյանն է պատկերված, որի անունով է կոչվել Aurora Prize առաջին մարդասիրական մրցանակը։

© Sputnik / Давид ГалстянԱվրորա Մարդիգանյանին նվիրված նամականիշ
Марка с изображением Авроры Мардиганян - Sputnik Արմենիա
Ավրորա Մարդիգանյանին նվիրված նամականիշ

Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի շրջանակում ևս մի հետաքրքիր աշխատանք է կատարվել։ Թողարկվել է շրջանակային պերֆորացիայով հատուկ նամականիշ (սովորաբար այն լինում է քառանկյունաձև), որը նվիրված է Ցեղասպանությունը վերապրած մարդկանց ուղղված բարեգործության թեմային։
Ղուկասյանը հայտնեց, որ 2012թ.-ից հայոց այբուբենին նվիրված նամականիշներ են տպագրվում։

Երևանում PostEurope-ի նիստին նվիրված նամականիշի մարումն էլ վերջերս է եղել։

«Հետաքրքիր է, որ նամականիշն իրենից ներկայացնում է Մեծ և Փոքր Արարատի յուրահատուկ պատկերը, ինչպես նաև միմյանց վրա դրված երկու նամականիշներ»,- ասաց Ղուկասյանը։

© Давид ГалстянՄեծ և Փոքր Արարատի յուրահատուկ պատկերով նամականիշ
Уникальное изображение с Большим и Малым Араратом - Sputnik Արմենիա
Մեծ և Փոքր Արարատի յուրահատուկ պատկերով նամականիշ

Անցած տարի ընկերությունը թողարկել է երկու նամականիշ, մեկը նվիրված է Հայրենական մեծ պատերազմին, երկրորդը` Միսաք Մանուշյանին։ Դրանք երկուսն էլ նվիրված են Երկրորդ աշխարհամարտում հայերի ունեցած ավանդին։

2012թ.-ին «Եվրոպա» նախագծի շրջանակում մենք թողարկել ենք նամականիշ` նվիրված միջնադարյան Տաթևի համալիրին։ Նամականիշի հետ թողարկված կտրոնի վրա էլ ճոպանուղին է պատկերված։

 

Լրահոս
0