00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Մովսես Հակոբյան
Սպառազինություն ձեռք բերելուց առաջ պետք է ուսումնասիրես հակառակորդի զինուժի հնարավորությունները․Հակոբյան
09:06
6 ր
Սերգեյ Կոպիրկին
Ռուսաստանի հասցեին քննադատությունները չափազանց միակողմանի են․Կոպիրկին
09:13
7 ր
Միքայել Խաչատրյան
Ընտանիքում բռնության դեմ պայքարին առնչվող օրենսդրությունը դեռ շատ խնդիրներ ունի․Խաչատրյան
09:21
8 ր
Ուղիղ եթեր
09:30
3 ր
Ուղիղ եթեր
09:34
26 ր
Ուղիղ եթեր
10:00
4 ր
Ուղիղ եթեր
10:05
45 ր
Ուղիղ եթեր
11:00
4 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Սուրեն Պապիկյան
Անկախ խաղաղության պայմանագրի ստորագրումից Հայաստանը շարունակելու է պաշտպանական սպառազինություն գնել․Պապիկյան
13:05
4 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
7 ր
Ուղիղ եթեր
18:00
5 ր
Ուղիղ եթեր
19:00
12 ր
5 րոպե Դուլյանի հետ
Ռազմական գործողությունների գինը. Ամերիկան ու Եվրոպան վիճում են՝ ո՞վ է ավելի շատ փող տվել Ուկրաինային
22:00
7 ր
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:28
6 ր
Ուղիղ եթեր
12:00
6 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
7 ր
Ուղիղ եթեր
17:00
6 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Քառօրյա պատերազմից հետո սգացող Մեծ Մանթաշը

© Sputnik / Armenuhi MkhoyanСело Большой Манташ потеряло троих военных во время четырехдневной апрельской войны в Нагорном Карабахе
Село Большой Манташ потеряло троих военных во время четырехдневной апрельской войны в Нагорном Карабахе - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Շիրակի մարզի Մեծ Մանթաշ գյուղն Արագած լեռան ստորոտին է։ Երբեմնի ուրախ ու հյուրասեր գյուղն այսօր սքեմ է հագել ու գյուղ այցելած հյուրին սևով է դիմավորում. գլխավոր փողոցի լայնքով կապված սև ժապավենի վրա գրված է` «Մոնթե 24, Արման 19, Արգիշտի 25»։ Ապրիլյան քառօրյա պատերազմի զոհերն են, երեքն էլ` նույն գյուղից ու նույն ճակատագրով

Արմենուհի Մխոյան, Sputnik.

Գյուղը բարձրլեռնային գոտում է: Այստեղ գարունը գրեթե չի զգացվում, ամառը զով է, իսկ ձմեռը` խստաշունչ. տևում է 6-7 ամիս: Գարնան առաջին բողբոջները նոր-նոր են Մեծ Մանթաշում զգացվում ու գարնանային գյուղատնտեսական աշխատանքների ժամանակաշրջանը թվում է` պետք է գյուղին աշխուժություն բերեր, բայց, ցավոք, երիտասարդների մահը, ասես, իր ցրտաշունչ բնության պես սառեցրել է մանթաշցուն: Գյուղը լռել է՝ չցանկանալով խախտել տղաների հանգիստը:

© Sputnik / Armenuhi MxoyanՄեծ Մանթաշը
Մեծ Մանթաշը - Sputnik Արմենիա
Մեծ Մանթաշը

Գյուղի մի անկյունում, նախկին ճաշարանի շենքում, անհրապույր ու տխուր պատերից ներս, ապրում է Թալիշում զոհված ավագ լեյտենանտ Արգիշտի Գաբոյանի ընտանիքը: Մայիսի 13-ին Արգիշտին կդառնար 25 տարեկան, սակայն թշնամու ագրեսիվ գործողությունն անկատար թողեց զինվորական ակադեմիան ավարտելու երազանքը:

«Մաքուր էր ու շատ բարի, անչափ շատ էր սիրում զինվորականի գործը: 4 տարի է` Թալիշում էր: Սա էլ իր վերջին լուսանկարներից է, Թալիշում»,- արցունքները զսպելով որդու մասին է պատմում մայրը՝ Հասմիկ Սարգսյանը, ու ցույց տալիս որդու լուսանկարը՝ ձիու վրա, Թալիշի թավշյա բնության գրկում:

«Ձի շատ էր սիրում, ասում էր՝ ամենաթանկ մեքենայից շատ եմ սիրում»,- շարունակում է մայրը:

Ձի շատ էր սիրում, ասում էր՝ ամենաթանկ մեքենայից շատ եմ սիրում
Ձի շատ էր սիրում, ասում էր՝ ամենաթանկ մեքենայից շատ եմ սիրում  - Sputnik Արմենիա
Ձի շատ էր սիրում, ասում էր՝ ամենաթանկ մեքենայից շատ եմ սիրում

Հետաքրքրվում եմ՝ սիրած աղջիկ ունե՞ր, չէր պատրաստվում ամուսնանալ:

«Մեզ չէր ասում, բայց սիրտս վկայում էր, որ կար, թեև կարծում եմ` որդիս սիրում էր, բայց սերն անպատասխան էր: Որդուս օրագիրը մոտս է, բայց չեմ կարդացել ու չեմ էլ կարդալու, չեմ կարծում, որ ինքը կուզեր, որ ես կարդայի ու իր գաղտնիքն իմանայի»,- խոստովանում է մայրը` փորձելով փնտրել ու գտնել օրագիրը։ Չի գտնում։ Պարզվում է՝ կրտսեր եղբայրն է պահել:

© Sputnik / Armenuhi MxoyanԱրգիշտիի մայրը
Արգիշտիի մայրը - Sputnik Արմենիա
Արգիշտիի մայրը

Փոխարենը տիկին Հասմիկը հպարտությամբ ցույց է տալիս որդու սենյակը, որտեղ ամեն ինչ թողել են այնպես, ինչպես Արգիշտին է դասավորել: Սենյակ մտնելիս առաջին իսկ վայրկյանից պարզ է դառնում՝ տղան իսկական հայրենասեր է. ամենուր Նժդեհի, Վազգեն Սարգսյանի նկարներն են, եռագույնը, հայրենասիրական գրքեր, տղայի պատվոգրերն ու մեդալները: Որդու սենյակ մտնելիս մոր թախծոտ աչքերում մի պահ փայլ է նկատվում։ Երևի որդու ներկայությունն ու շունչն է զգում… Մեկիկ-մեկիկ ցույց է տալիս որդու իրերը՝ ուսանողական գրառումները, գրիչները, կոկիկ դասավորած կոշիկներն ու հագուստը:

«Ցավում եմ, խոսքեր չկան ասելու, բայց սա իմ որդու որոշումն էր, ու մենք չէինք կարող ոչինչ անել»,-նշում է մայրը:

Արևմտյան Հայաստանի Բասեն գավառի Խորասան գյուղից գաղթած ընտանիքներն այս տարածքում 1828-29 ական թթ.-ին են հիմնադրել Մեծ Արխվալին, որն էլ հետագայում վերանվանվել է ու դարձել Մեծ Մանթաշ: Մանթաշցին ժառանգել է բասենցու պայքարող ոգին: Ղարաբաղյան ազատամարտի ժամանակ համայնքում ստեղծվել է «Մանթաշ» գումարտակը, որը գործում է մինչ օրս:

Արգիշտիի հայրը՝ Արծվի Գաբոյանը, 26 տարվա զինվորական է, 1989 թվականից` արցախյան հերոսամարտի մասնակից, ավելին` ամուսնությունից մի քանի օր անց մեկնել է Արցախ, երեխաների ծնվելու ժամանակ էլ տանը չի եղել: Հայրենիքի նկատմամբ սերն անչափ խորն արմատն ունի այս մարդու սրտում, որդուն էլ նույն ոգով է դաստիարակել:

…Ապրիլի սկզբին կրկին առաջնագծում էր. ջոկատի հետ օգնության էր հասել Թալիշի զորամիավորումներին: Որդու զոհվելուց ժամեր առաջ հայրն ու որդին հանդիպել էին, գրկախառնվել, հետո Արգիշտին շտապել էր առաջադրանքը կատարելու, հայրը վերջին անգամ որդու հետևից էր նայել հեռադիտակով:

Թալիշում վերջին անգամ տեսավ որդուն, սակայն վերջին անգամը չէ, որ մեկնեց Արցախ. Արգիշտիի հայրը որոշել է` մեկնելու է հայրենիքի ու որդու նկատմամբ պարտքի զգացումով ու վրեժը սրտում: Այս որոշմանը միացել է նաև Արգիշտիի հորեղբայրը:

Մանթաշցի մյուս հերոսը 19-ամյա Արման Անդրասյանն է: 4 եղբոր հետ մեծացած տղան նույնպես սիրել է զինվորական գործը: Ծառայության մեջ է եղել 1 տարի 3 ամիս, հասցրել է սերժանտի կոչում ստանալ: Ծնողներին արդեն ասել էր, որ ժամկետային ծառայությունից հետո ուզում է ուսումը շարունակել հենց ռազմական ոլորտում:

© Sputnik / Armenuhi MkhoyanՄայրը ցույց է տալիս որդու լուսանկարները
Село Большой Манташ потеряло троих военных во время четырехдневной апрельской войны в Нагорном Карабахе - Sputnik Արմենիա
Մայրը ցույց է տալիս որդու լուսանկարները

«Շատ աշխատասեր էր, ասում էր` ծառայությունից հետո կգամ, տունը կնորոգեմ ու նոր կամուսնանամ: Ծառայության ընթացքում երբեք չի դժգոհել: Միշտ բարկանում էր, երբ հարցնում էի` հո սովա՞ծ չես: Ասում էր` հենց մյուս անգամ արձակուրդ գամ, ձեզ տեսեք ինչ պահածո եմ բերելու, որ ուտեք ու տեսնեք, որ սոված չենք: Միշտ կրկնում էր՝ շատ լավ եմ, բանակում ոչ մի բան ինձ պետք չէ»,- պատմում է Արմանի մայրը` Լիլիֆար Անդրասյանը՝ անկեղծանալով, որ տղան երբեք չի ասել, թե որտեղ է ու ինչի համար է սերժանտի կոչում ստացել։

Իսկ տղան Ջաբրաիլում էր, որտեղ էլ ապրիլի 2-ին զոհվել էր թշնամու գնդակից:

Արմանը նույնպես իր անկյունն ունի, որտեղ խնամքով դասավորված են տղայի լուսանկարներն ու հետմահու շնորհված «Մարտական ծառայության» մեդալը։

© Sputnik / Armenuhi MkhoyanՀետմահու շնորհված «Մարտական ծառայության» մեդալը
Село Большой Манташ потеряло троих военных во время четырехдневной апрельской войны в Нагорном Карабахе - Sputnik Արմենիա
Հետմահու շնորհված «Մարտական ծառայության» մեդալը

Մեծ Մանթաշի գյուղապետից պարզեցինք, որ մյուս հերոսի` 24-ամյա Մոնթեի ընտանիքը գյուղում չէ, Երևան է տեղափոխել:

2600 բնակիչ ունեցող Մեծ Մանթաշում շատերը հոգսեր ու խնդիրներ ունեն, բայց այսօր հենց այս ընտանիքներն են, որ ուշադրության ու սփոփանքի կարիք ունեն: Նրանց աջակցողներն ու սփոփանքի խոսքեր ասողներն էլ քիչ չեն: Ոմանք օգնում են թաքուն ու անանուն: Զոհված հերոսների հարազատներին ցավակցելու ու որոշակի աջակցություն ցուցաբերելու նպատակով Մեծ Մանթաշ այցելեցին նաև ՌԴ Տուլայի մարզի Նովոմոսկովսկ քաղաքի հայ համայնքի ներկայացուցիչները:

Զոհված տղաների ծնողները լավ են հասկանում` վիշտն ու ցավը բոլորինն է, ու իրենք մենակ չեն այդ վշտի հետ։

© Sputnik / Armenuhi MkhoyanՄեծ Մանթաշում
Село Большой Манташ потеряло троих военных во время четырехдневной апрельской войны в Нагорном Карабахе - Sputnik Արմենիա
Մեծ Մանթաշում

 

 

 

 

Լրահոս
0