Հայտնի են Երևանի ծանրամարտի մրցաշարի հաղթողները

© MgfsoШтанга. Тяжелая атлетика
Штанга. Тяжелая атлетика - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվեք
НовостиTelegram
Մրցաշարին մասնակցում էր 110 ծանրորդ Երևանից և Հայաստանի մարզերից

ԵՐԵՎԱՆ, 7 մայիսի — Sputnik. Երևանի օլիմպիական հերթափոխի պետական մարզական քոլեջում ավարտվեց Սամվել Հակոբյանի անվան ծանրամարտի հուշամրցաշարը, հայտնում է ՀԱՕԿ լրատվության բաժինը:

Մրցումային երկրորդ օրը պայքարի մեջ մտան 85 կգ, 94 կգ, 105 կգ և +105 կգ քաշային ծանորդները. հաղթողներ դարձան՝ Վարդան Մանուկյանը, Արսեն Դադայանը, Սարգիս Կիրակոսյանը և Հայկարամ Հովսեփյանը:

Штанга. Тяжелая атлетика - Sputnik Արմենիա
Ծանրամարտ. հաղթանակը նվիրվում է սահմանին զոհված զինվորներին
Նախօրեին լավագույն արդյունքներ էին գրանցել Խաչիկ Հարությունյանը, Դավիթ Դավայանը, Ազատ Հակոբյանը, և Դավիթ Սարգսյանը:

Սամվել Հակոբյանի անվան հուշամրցաշարն անցկացվում էր արդեն 26-րդ անգամ: Այս տարի մրցաշարին մասնակցում էր 110 ծանրորդ Երևանից և Հայաստանի մարզերից:

 

 

Լրահոս
0