00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:20
2 ր
Ուղիղ եթեր
09:30
30 ր
Ուղիղ եթեր
10:01
5 ր
Ուղիղ եթեր
10:06
49 ր
Ուղիղ եթեր
11:00
6 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:01
6 ր
Ուղիղ եթեր
17:00
7 ր
Ուղիղ եթեր
18:00
5 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:06
8 ր
Աբովյան time
On air
18:21
38 ր
Ուղիղ եթեր
19:00
5 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
09:37
46 ր
Ուղիղ եթեր
Մամուլի տեսություն
10:51
17 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
12:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

ՀՀ նախագահը արգենտինահայ բարերարների հետ քննարկել է ձեռնարկություններ հիմնելու հարցը

© PresidentАргентинские армяне у президента
Аргентинские армяне у президента - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Արգենինահայերը նույնպես մտածում են բարերարությունից աստիճանաբար անցնելու տարբեր ոլորտներում ներդրումների իրականացմանը

ԵՐԵՎԱՆ, 7 մայիսի — Sputnik. Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը շաբաթ օրն ընդունել է արգենտինահայ մի խումբ բարերարների, հայնտում է նախագահի մամուլի ծառայությունը:

Ըստ հաղորդման` նրանք «Հայաստան» համահայկական հիմնադրամի հետ համագործակցությամբ շուրջ ութ տարի Հայաստանում բարեգործական ծրագրեր են իրականացնում, որոնց ընդհանուր արժեքը կազմում է մոտ 3.5 միլիոն ԱՄՆ դոլար:

Հանրապետության նախագահը ողջունել է հյուրերին, բարձր գնահատել նրանց հայրենանվեր գործունեությունը և հայ ժողովրդի անունից շնորհակալություն հայտնել անցած տարիների ընթացքում բարերարների կողմից տարբեր ոլորտներում իրականացված աշխատանքների համար:

Президент Армении Серж Саргсян - Sputnik Արմենիա
ՀՀ նախագահ. «Թող ոչ ոք չկասկածի՝ մենք վստահ քայլերով հասնելու ենք մեր բոլոր նպատակներին»
Սերժ Սարգսյանը ջերմությամբ է հիշել 2014թ. հուլիսին Արգենտինա կատարած իր պաշտոնական այցը, նշելով, որ այդ ընթացքում առիթ ունեցավ ականատես լինելու, թե Արգենտինայում հայության նկատմամբ որքան մեծ հարգանք կա, և ինչ բարձր համբավ են նրանք վայելում այդ երկրում: Այդ ամենը, ըստ նախագահի, ոգևորության և հպարտության զգացում են առաջացնում, իսկ Բուենոս Այրեսի Արմենիա փողոցը, նրա համոզմամբ, հայության կազմակերպվածության իսկական օրինակ կարող է ծառայել աշխարհի շատ հայ համայնքների համար:

Հանրապետության նախագահը կարևորել է Հայաստանի անկախացումից ի վեր արգենտինահայերի ներդրումը նաև Հայրենիքի զարգացման ու հզորացման գործում: Նկատի առնելով, որ հանդիպմանը ներկա բարերարները տարբեր ոլորտներում հաջողությունների հասած հայտնի գործարարներ են՝ նախագահը նրանց հետ քննարկել է երկրի տնտեսության համար հեռանկարային ոլորտներում գործարարների կողմից ձեռնարկություններ հիմնելու հնարավորությունը, որը նոր աշխատատեղերի բացման, երկրի տնտեսության մեջ ներդրումների ներգրավման տեսանկյունից մեծապես օգտակար կլինի ինչպես պետությանը, այնպես էլ գործարարներին:

Արգենտինահայ բարերարները գոհունակությամբ են արձանագրել, որ Հայաստան իրենց այցելությունների ընթացքում տարեցտարի դրական փոփոխություններ են նկատում, և իրենք ևս մտորում են բարերարությունից աստիճանաբար անցնելու տարբեր ոլորտներում ներդրումների իրականացնելուն: Այս ուղղությամբ ՀՀ նախագահի հետ անկեղծ քննարկումներն արգենտինահայ համայնքի ներկայացուցիչները ոգևորիչ և օգտակար են համարել:

 

 

Լրահոս
0