00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
7 ր
Ուղիղ եթեր
09:35
24 ր
Ուղիղ եթեր
10:00
9 ր
Ուղիղ եթեր
10:10
50 ր
Ուղիղ եթեր
11:00
7 ր
Ուղիղ եթեր
13:00
9 ր
Ուղիղ եթեր
14:00
8 ր
Ուղիղ եթեր
17:00
7 ր
Ուղիղ եթեր
18:00
7 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:27
7 ր
Ուղիղ եթեր
09:42
18 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:06
45 ր
Ուղիղ եթեր
11:00
6 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Մարիա Զախարովա
Հայ-ադրբեջանական սահմանազատման հարցերի կարգավորմանն աջակցում ենք քաղաքական-դիվանագիտական մեթոդներով․ Մարիա Զախարովա
14:19
1 ր
Մարիա Զախարովա
Հայոց ցեղասպանությունը միշտ ընկալել ենք որպես սեփական ցավ և դժբախտություն. Մարիա Զախարովան
14:20
1 ր
Ալեն Սիմոնյան
Դրական եմ վերաբերվում, եթե Հայաստանը գազ գնի Ադրբեջանից․ Ալեն Սիմոնյան
14:37
4 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Ռադիոն կապրի, կզարգանա ու կմնա ամենահասանելի ու սիրված լրատվամիջոցը

© Sputnik / Asatur YesayantsАза Саргсян, Алина Ордян и Рузанна Шагинян
Аза Саргсян, Алина Ордян и Рузанна Шагинян - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Ռադիոկայանների ղեկավարների ցանկությունն է, որպեսզի կատարվեն օրենսդրական փոփոխություններ և մեծացվի ռադիոալիքների հզորությունը

ԵՐԵՎԱՆ, 7 մայիսի — Sputnik. 1926թ-ին` ռուս ֆիզիկոս Ալեքսանդր Պոպովի գյուտից 3 տասնամյակ անց, Հայստանում իրականացվեց առաջին ռադիոեթերը։ Այդ օրից ի վեր հայկական ռադիոն փոխվել է, արդիականացել, բայց երբեք չի լռել`անգամ պատմական ամենածանր պահերին։

Մայիսի 7-ին` Պոպովի գյուտի օրը, աշխարհում նշվում է ռադիոյի միջազգային օրը։ Մասնագիտական օրվա առիթով Հայաստանի մի քանի մասնավոր ռադիոընկերությունների ղեկավարներ գնահատեցին հայաստանյան ռադիոեթերի ներկա վիճակն ու խոսեցին ոլորտի խնդիրներից։

Sputnik Արմենիայի եթերն այսօր ապահովում են լրագրության ու եթերի ասպարեզում տասնյակ տարիների փորձ ունեցող մասնագետներ, ինչի շնորհիվ, Sputnik Արմենիա միջազգային գործակալության գլխավոր խմբագիր Ալինա Օրդյանի խոսքով, ռադիոեթերում առկա է պրոֆեսիոնալիզմը։

© Sputnik / Asatur YesayantsSputnik Արմենիա միջազգային լրատվական գործակալության գլխավոր խմբագիր Ալինա Օրդյան
Алина Ордян - Sputnik Արմենիա
Sputnik Արմենիա միջազգային լրատվական գործակալության գլխավոր խմբագիր Ալինա Օրդյան

«Մասնավոր ռադիոընկերությունների ստեղծմանը զուգահեռ ռադիոյի մասին ձևավորվեց այն տեսակետը, որ այն պետք է լինի երաժշտական, ժամանցային։ Բայց Sputnik Արմենիան իր առջև խնդիր է դրել լուրջ լրատվական ռադիո լինել, և մենք տարբերվում ենք նաև նրանով, որ փորձում ենք մեր եթերում լուրջ մասնագետների, վերլուծաբանների հետ հարցազրույցներ ապահովել` բարձրացնելով նաև լրատվության ընդունված հարթակը»,- ասաց Ալինա Օրդյանը։

Համացանցային լրատվության զարգացմանը զուգահեռ ռադիոն ևս մուտք գործեց համացանց` հետ չմնալով նաև այս ասպարեզում։ «Ազալիա» առցանց ռադիոյի գործադիր տնօրեն Ազա Սարգսյանը պատմեց, որ որպես համացանցային լրատվամիջոց` իրենք հրատապության ու այսրոպեականության խնդիր չունեն, բայց ունեն հասանելիության խնդիր Հայաստանում, հատկապես մայրաքաղաքից դուրս` համացանցի ցածր որակի պատճառով։

© Sputnik / Asatur Yesayants«Ազալիա» առցանց ռադիոյի գործադիր տնօրեն Ազա Սարգսյան
Аза Саргсян - Sputnik Արմենիա
«Ազալիա» առցանց ռադիոյի գործադիր տնօրեն Ազա Սարգսյան

Իսկ «Ավրորա» ռադիոկայանի համահիմնադիր Ռուզաննա Շահինյանը որպես հայաստանյան ռադիոկայանների հիմնական խնդիր նշեց ռադիոհաճախականությունների սահմանափակ հզորությունը։ Դրա հետևանքով, ըստ նրա, հայաստանյան շատ բնակավայրերում, հատկապես` սահմանամերձ, ինչպես նաև Արցախում, ռադիոլսողներն ավելի հեշտությամբ ու ավելի բարձր որակով որսում են ադրբեջանական ու թուրքական ռադիոհաղորդումները և շատ հաճախ զրկված են հայկական ռադիո լսելու հնարավորությունից։

Կա օրենսդրական խնդիր, որի հետևանքով ռադիոկայաններին չի թույլատրվում սահմանված հզորությունից ավելին ունենալ, մինչդեռ թուրքական ռադիոկայանները շուրջ 10 անգամ ավելի մեծ հզորություն ունեն։

«Երբ այդ օրենքներն ընդունվել են` 10-20 տարի առաջ, ռադիոկայանները զարգացել են, օրենքը մնացել է նույնը։ Ես կուզեի, որ մարդիկ, ովքեր իրավասու են այդ օրնեքները փոխել, կատարեն համապատասխան փոփոխություններ»,- ասաց Ռուզաննա Շահինյանը։

© Sputnik / Asatur Yesayants«Ավրորա» ռադիոկայանի համահիմնադիր Ռուզաննա Շահինյան
Рузанна Шагинян - Sputnik Արմենիա
«Ավրորա» ռադիոկայանի համահիմնադիր Ռուզաննա Շահինյան

Ռադիոընկերությունների պատասխանատուներն օրենսդրական փոփոխություններից զատ այլ պահանջ այսօր ՀՀ իշխանություններից չունեն։ Նրանք միայն խնդրում են համապատասխան օրենսդրական նախաձեռնություններով թույլ տալ հայկական ռադիոկայաններին` զարգացնել իրենց հեռարձակման հզորությունները` հասանելի լինելով նաև հեռավոր մարզերում, սահմանամերձ գյուղերում ու քաղաքներում ապրող մարդկանց։

Իսկ այն, որ ի հեճուկս բոլոր դժվարությունների ու լրատվության ամենաժամանակակից պահանջների` ռադիոն ապրելու է, զարգանալու է ու մնալու է ամենահասանելի ու ամենասիրված լրատվամիջոցը, այս հարցում համաձայնեցին տարբեր ռադիոընկերություններ ներկայացնող ու մասնագիտական տոնի առիթով մեկ սեղանի շուրջ հավաքված բոլոր բանախոսները։

 

 

Լրահոս
0