Հայաստանում առաջին անգամ տեղի կունենա «Անմահ գունդ» ակցիան

© Sputnik / Asatur YesayantsОрден защитника отечества и Георгиевская ленточка
Орден защитника отечества и Георгиевская ленточка - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվեք
НовостиTelegram
Երևանում առաջին անգամ տեղի կունենա «Անմահ գունդ» ակցիան՝ նվիրված Հայրենական մեծ պատերազմում տարած հաղթանակի հերթական տարեդարձին

ԵՐԵՎԱՆ, 7 մայիսի- Sputnik. «Անմահ գունդ» հասարակական ակցիան՝ նվիրված Հայրենական մեծ պատերազմում խորհրդային ժողովրդի տարած հաղթանակին, մայիսի 9-ին առաջին անգամ տեղի կունենա Երևանում, հաղորդում են ակցիայի կազմակերպիչները:

Ակցիայի նպատակն է հարգել զոհված հերոսների հիշատակը, ընդգծել սերունդների հաջորդականության գաղափարը, հարգանքի տուրք մատուցել ՀՄՊ վետերաններին: «Անմահ գնդի» մասնակիցները Երևանի կենտրոնով կտանեն իրենց պապերի և հայրերի լուսանկարները, որոնք կարծես կենդանություն կառնեեն այդ լուսավոր և մեծ տոնին՝ Հաղթանակի օրը:

Сотни людей станцевали вальс и выстроились в слово Победа - Sputnik Արմենիա
Զույգերը «Հաղթանակ» բառը կազմեցին ու վալս պարեցին
«Ակցիայի մասնակիցները կհավաքվեն Սարյանի պուրակում և կքայլեն Մաշտոցի պողոտայից Մատենադարան, հետո տեղի կունենա ավտոարշավ մինչև Հաղթանակի զբոսայգու մուտքի մոտ, երթ դեպի Անհայտ զինվորի գերեզման: Հայաստանի անկախության տարիներից ի առաջին անգամ ակցիայի մասնակիցները կտանեն Հաղթանակի դրոշը»,- նշվում է հաղորդագրությունում:

Ակցիայի կազմակերպիչներն են Հայաստանի Կոմունիստական կուսակցությունը, ՀՀ Պատերազմի վետերանների միությունը, Ռուս-հայկական երիտասարդական միությունը, ռուսական մշակույթի «Հարմոնիա» միջազգային կենտրոնը, Հայաստանի խորհրդային սպաների միությունը:

 

 

Լրահոս
0