Արաբական Միացյալ Էմիրություններում հայկական եկեղեցի է բացվել

© Sputnik / Сергей Субботин / Անցնել մեդիապահոցЦентр города Абу-Даби
Центр города Абу-Даби - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվեք
НовостиTelegram
Բացման արարողությանը մասնակցել է Մեծի Տանն Կիլիկիո Արամ Ա Կաթողիկոսը։

ԵՐԵՎԱՆ, 8 մայիսի — Sputnik. Հայկական եկեղեցու օծման արարողությունը տեղի է ունեցել ուրբաթ Արաբական Միացյալ Էմիրությունների մայրաքաղաք Աբու Դաբիում, — հայտնում է The National-ը։

Հայկական եկեղեցու բացմանը մասնակցել է Արաբական Միացյալ Էմիրությունների մշակույթի և գիտության նախարար շեյխ Նախայան բեն Մուբարաքը։

Նրա խոսքով` այդ եկեղեցին կօգնի բավարարել ԱՄԷ-ի հայ համայնքի հոգևոր կարիքները։

«Եկեղեցին վկայում է, որ նախագահ Հալիֆ բեն Զայիդ Ալ Նախայանի ղեկավարությամբ իսլամական երկիրը հանդուրժողականություն և հարգանք է քարոզում այլ կրոնների նկատմամբ։ Այդ մեծությունները մեր երկրի սյուներն են, որտեղ մենք բարեբեր հող ենք ստեղծել մարդկանց խաղաղ և անվտանգ գոյատևման համար», — ասել է Նախայանը։

Церковь Санта Маирия де Назарена в Кадисе, Испания - Sputnik Արմենիա
Ինչու են հայ վաճառականներն Իսպանիայում կաթոլիկ եկեղեցի կառուցել
Նրա խոսքով` եկեղեցին հայ համայնքի անդամների հավատարմության և սոցիալական ու կրոնական փոխգործակցության խորացման հոգևոր խորհրդանիշ է։

Մեծի Տանն Կիլիկիո Արամ Ա Կաթողիկոսը բարձր գնահատեց Շեյխ Խալիֆի ձեռնարկած ջանքերը ԱՄԷ-ում բնակվող տարբեր ազգերի և կրոնների նկատմամբ հանդուրժողականության պահպանման հարցում։

Եկեղեցու բացմանը ներկա էին նաև Հայաստանի և Լիբանանի դեսպաններ Գեղամ Ղարիբջանյանն ու Հասան Յուսեֆ Սաադը, հայ համայնքի առաջնորդներն ու հարյուրավոր այլ քրիստոնյաներ։

Հայկական առաջին եկեղեցին` Սուրբ Գևորգ Լուսավորիչը, Շարժայում հայտնվեց 1980 թվականին` տեղի համայնքի ջանքերի շնորհիվ։ Արաբական Միացյալ Էմիրություններում բնակվում է մինչև 5000 հայ, իսկ հիմնական վարչական կառույցները տեղակայված են Շարժայի էմիրությունում։

 

Լրահոս
0