Հնագետ. ԼՂՀ ՊԲ զինվորների հայտնաբերած դամբարանադաշտը կարող է թվագրվել մ.թ. I դարով

© ArtsakhpressՊԲ զինծառայողներն անտիկ դարաշրջանի դամբարանադաշտ են հայտնաբերել
ՊԲ զինծառայողներն անտիկ դարաշրջանի դամբարանադաշտ են հայտնաբերել - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվեք
НовостиTelegram
Նման դամբարանները վերգետնյա նշաններ չեն ունենում և հայտնաբերվում են հողային աշխատանքների ժամանակ

ԵՐԵՎԱՆ, 8 մայիսի — Sputnik. ԼՂՀ Պաշտպանության բանակի զինվորների հայտնաբերած անտիկ շրջանի դամբարանադաշտում սալարկղային դամբարաններ են, հավանական է մ.թ. առաջին դարով թվագրությունը, այս մասին Facebook-ի իր էջում գրել է հնագետ, Արցախում Տիգրանակերտի արշավախմբի ղեկավար Համլետ Պետրոսյանը:

«Առաջին հայացքից՝ սալարկղային դամբարաններ են, երեքնուկաձև շուրթով սափորի խեցու որակից դատելով՝ ավելի հավանական է մ.թ. առաջին դարերով թվագրությունը: Նման դամբարանները վերգետնյա նշաններ չեն ունենում և որպես կանոն` հայտնաբերվում են հողային աշխատանքների ժամանակ»,- գրել է հնագետը:

ՊԲ զինծառայողներն անտիկ դարաշրջանի դամբարանադաշտ են հայտնաբերել - Sputnik Արմենիա
ԼՂՀ ՊԲ զինծառայողներն անտիկ դարաշրջանի դամբարանադաշտ են հայտնաբերել
Պետրոսյանը նշել է, որ Արցախում նման թաղումները բավականին տարածված են եղել հելլենիստական և հատկապես ուշ անտիկ ժամանակներում, և կարասային թաղումների հետ թաղման հիմնական ձևն են եղել։

«Այս գյուտն ինքնին շատ կարևոր է, քանի որ արվում է ռազմական պայմաններում և որ հենց զինվորներն են ուշադիր մշակութային ժառանգության հանդեպ:
Կեցցե´ն բոլորը»,- գրել է Համլետ Պետրոսյանը:

Հիշեցնենք, որ Արցախի արևելյան շրջանում ԼՂՀ պաշտպանության բանակի զինվորներն ինժեներական աշխատանքներ կատարելու ժամանակ մայիսի 5-ին հայտնաբերել են անտիկ շրջանի դամբարանադաշտ, որտեղ գտնվել է 2 ամբողջական գտածո` եռատերև սափոր ու գավաթ, ափսեի 4 բեկոր:

 

 

Լրահոս
0