Ադրբեջանը կրակահերթեր է արձակել Հայաստանի ուղղությամբ

© Photo : press office of the MoD of RA / Министерство обороны Армении
Министерство обороны Армении - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվեք
НовостиTelegram
Կրակահերթերն արձակվել են տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից

ԵՐԵՎԱՆ, 9 մայիսի — Sputnik. Մայիսի 8-ի լույս 9-ի գիշերը հայ-ադրբեջանական պետական սահմանագոտու հյուսիսարևելյան հատվածում ադրբեջանական կողմը կրկին կրակահերթեր է արձակել հայ դիրքապահների ուղղությամբ, հայտնում է ՀՀ պաշտպանության նախարարությունը։

Армянские военнослужащие - Sputnik Արմենիա
Ադրբեջանը հրադադարը խախտել է` կիրառելով նռնականետեր
Հակառակորդը տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից հիմնականում անկանոն բնույթի կրակահերթեր է արձակել:

ՀՀ զինված ուժերը վստահորեն վերահսկում են սահմանային իրավիճակը և համարժեք գործողությունների են դիմում միայն հակառակորդի կողմից արձանագրվող նպատակային խախտումների դեպքում:

 

Լրահոս
0