ՀՀ ֆինանսների նախարար. Իմ երկու որդիներն առաջնագծում են

© Photo : press office of the Tax Service of RA / Гагик Хачатрян
Гагик Хачатрян - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվեք
НовостиTelegram
ՀՀ ֆինանսների նախարար Գագիկ Խաչատրյանը երկուշաբթի լրագրողներին հայտնել է, որ իր երկու որդիներն առաջնագծում են և լուրջ գործ են կատարում։ Թե ինչ գործի մասին է խոսքը, նա չասաց։ Այնուհետև նա պատասխանել է այն հարցին, թե արդյոք պատրա՞ստ է վաճառել իր ունեցվածքն ու տրամադրել բանակին

ԵՐԵՎԱՆ, 9 մայիսի-Sputnik. Գագիկ Խաչատրյանը, ի պատասխան լրագրողների այն դիտարկմանը, որ առաջնագծում միայն անապահով խավի զավակներ են, ասաց.

«Իմ երկու որդիներն այս պահին առաջնագծում են, լուրջ ծրագրեր են իրականացնում։ Թե ինչ, չեմ կարող ասել, ցավոք սրտի»,-ասաց Գագիկ Խաչատրյանը։

Պատրա՞ստ է ֆինանասների նախարարը վաճառել ունեցվածքն ու տալ բանակին հարցին Խաչատրյանը պատասխանեց, որ բոլոր պաշտոնյաներն էլ Ղարաբաղի հարցում օժանդակություն են ցույց տալիս։ Նա, սակայն, չասաց, թե ինչ օժանդակություն է ցուցաբերել ինքը։

Премьер-министр Армении Овик Абраамян - Sputnik Արմենիա
ՀՀ վարչապետը պատրաստ է բանակի սպառազինության համար վաճառել իր առանձնատունը
«Ցավոք սրտի, չեմ կարող ասել, որովհետև դա հրապարակման ենթակա չէ»,-ասաց նա։

Դոլարային միլիոնատերերի, դղյակների ու այլ շքեղությունների մասին ՀՀ Ֆինանսների նախարարն ասաց, որ պետք է վախենալ ոչ թե հայտարարագրված գումարներից, այլ չհայտարարագրված:

 

 

Լրահոս
0