Նալբանդյան. բանակցությունները կարող են ընթանալ նոր թեժացումը կանխելու շուրջ

© Sputnik / Asatur Yesayants / Министр иностранных дел Армении Эдвард Налбандян
Министр иностранных дел Армении Эдвард Налбандян - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվեք
НовостиTelegram
Միայն այն բանից հետո, երբ կներդրվեն ռազմական գործողությունների կանխարգելման մեխանիզմներ, կարող ենք խոսել Ղարաբաղի շուրջ բանակցային գործընթացի վերականգնման մասին, ասել է ՀՀ ԱԳՆ ղեկավարը

ԵՐԵՎԱՆ, 9 մայիսի — Sputnik. Ղարաբաղի շուրջ բանակցություններում տվյալ փուլում կարող է քննարկվել նոր ռազմական գործողությունները կանխելու հարցը, լրագրողներին ասաց Հայաստանի արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը` Երևանում Հաղթանակի զբոսայգու Անմար կրակի մոտ ծաղկեպսակներ դնելու արարողությունից հետո։

«Այս փուլում կարող են լինել հանդիպումներ և քննարկումներ, որոնք վերաբերում են նրան, թե ինչպես ապագայում թույլ չտալ և կանխել այն, որ ինչ պատահեց ապրիլի սկզբին, այն լայնածավալ ռազմական գործողությունները, որոնք Ադրբեջանը սկսեց Ղարաբաղի դեմ, դա առաջին հերթին։ Երկրորդ` անհրաժեշտ է ներմուծել որոշակի մեխանիզմներ, որոնք թույլ կտան ապագայում վերականգնել բանակցային գործընթացը»,- ասաց Նալբանդյանը։

Այդ համատեքստում նա անդրադարձավ նաև Լեռնային Ղարաբաղի ճանաչման հարցին` նշելով, որ օրինագծի վերաբերյալ կառավարության ձևակերպման մեջ ասվել է, որ որոշումը կախված կլինի Հայաստանի և Լեռնային Ղարաբաղի միջև բանակցություններից, ինչպես նաև միջազգային ասպարեզում զարգացումներից։

«Պետք է նկատի ունենանք, որ դրանք բավական նուրբ հարցեր են և այդպիսի հանկարծակի էմոցիոնալ քայլերով չի որոշվում»,-ասաց նա:

Նրա խոսքով`միջազգային հանրությունը կիսում է մեր կարծիքը և մեր դիրքորոշումը համահունչ է միջազգային հանրության դիրքորոշմանը: Դրա մասին են խոսում եռանախագահող երկրների նախագահների 5 հայտարարությունները: Մինչ այսօր Ադրբեջանը խուսափում է հղում կատարել այդ 5 հայտարարություններին, իսկ դրանք միջազգային հանրության դիրքորոշումներն են ԼՂ խնդրի կարգավորման վերաբերյալ:

«Թե՛ ԱՄՆ-ից, թե՛ Ֆրանսիայից, թե՛ ՌԴ-ից հստակ հնչեց, որ բանակցությունների գլխավոր հարցը նաև ԼՂ ինքնորոշման հարցն է, և այդ խնդիրը միշտ գտնվում է բանակցությունների կենտրոնում, և այդ բանակցությունների արդյունքում, իհարկե, պետք է ամեն ինչ անել, որ ապահովվի ԼՂ ինքնորոշման իրավունքի թե՛ ճանաչումը, թե՛ իրացումը»,- ասաց Նալբանդյանը։

 

 

Լրահոս
0