Տարոն Մարգարյան. Մայիսյան հաղթանակները պատմությունը վերագնահատելու առիթ են

© Photo : official site of Yerevan municipalityТарон Маркарян, мэр Еревана
Тарон Маркарян, мэр Еревана - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվեք
НовостиTelegram
Երևանի քաղաքապետն ընդգծեց, որ մեր նորօրյա հերոսներն ազատագրեցին Շուշին պապերի տարած հաղթանակի օրը

ԵՐԵՎԱՆ, 9 մայիսի-Sputnik. Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը շնորհավորական ուղերձ է հղել Հաղթանակի և խաղաղության օրվա առթիվ, տեղեկացնում է Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունը։

Տարոն Մարգարյանը շնորհավորել է բոլորին մայիսյան փառահեղ հաղթանակների առթիվ։

«Նախորդ դարի ամենադաժան պատերազմի` Մեծ հայրենականի տարիներին, հազարամյակների փորձություն տեսած մեր ժողովուրդն անօրինակ սխրանքով ապացուցեց, որ հայրենի երկիրը, հողը, օջախը պաշտպանող զինվորն իսկապես անպարտելի է: Մեծ հայրենականում տարած փառապանծ հաղթանակով մեր պապերն ապացուցեցին, որ մեր ժողովրդի խաղաղ գոյության հանդեպ ցանկացած ոտնձգություն պարտության է դատապարտված»,-նշել է նա։

Ըստ Տարոն Մարգարյանի` ասվածի լավագույն ապացույցն է Արցախյան ազատամարտը, երբ նորօրյա հերոսներն ազատագրեցին Արցախ աշխարհի հնագույն բերդաքաղաք Շուշին հենց իրենց պապերի տարած հաղթանակի օրը։

«Մայիսյան մեր հաղթանակները պատմությունը վերագնահատելու և դասեր քաղելու առիթ է նաև: Այսօր, իհարկե, նաև երախտիքի ու խոնարհումի օր է մեր հերոսների հիշատակի առջև: Խնկարկելով նրանց հիշատակը, մեր ժողովուրդը վերահաստատում է, որ ոչ ոք ու ոչինչ չի մոռացվել»,-ասված է ուղերձում։

 

 

Լրահոս
0