00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:33
27 ր
Ուղիղ եթեր
10:00
6 ր
Ուղիղ եթեր
10:06
49 ր
Ուղիղ եթեր
11:00
7 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ալեն Սիմոնյան
Նիկոլ Փաշինյանը չի մասնակցի ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի երդմնակալության արարողությանը. Ալեն Սիմոնյան
13:07
14 ր
Արծվիկ Մինասյան
Եկեղեցու նկատմամբ ատելություն է տարածվում. ասելիք չունե՞ք. Մինասյանը՝ Վարդապետյանին
13:21
5 ր
Վիլեն Գաբրիելյան
Ինչպես է Դավիթ Գալստյանը վերականգնել է պետության վնասը, բայդ դա չի երևում հաղորդումներում․ Վիլեն Գաբրիելյան
13:26
2 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Նալբանդյան. Արցախի հաղթանակած բանակը պայքարում է ֆաշիզմի նոր դրսևորման դեմ

© Sputnik / Asatur YesayantsЭдвард Налбандян
Эдвард Налбандян - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Հայաստանի արտգործնախարարը կարծում է, որ Ադրբեջանի գործողությունները ֆաշիզմի նոր դրսևորումներ են

ԵՐԵՎԱՆ, 9 մայիսի — Sputnik. Ֆաշիզմի դեմ պայքարում հայ ժողովուրդը մեծ ներդրում է ունեցել և, ինչպես տեսնում եք, այսօր էլ ունի, ասել է արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը։

Նրա խոսքով` Շուշիի ազատագրումը բեկումնային էր Արցախի դեմ Ադրբեջանի սանձազերծած պատերազմում և միգուցե պատահական չէ, որ ձեռք բերված հաղթանակը համընկնում է ֆաշիզմի դեմ Հաղթանակի օրվա հետ։

«Այսօր Արցախի հաղթանակած բանակը պայքարում է ֆաշիզմի նոր դրսևորման դեմ։ Ի՞նչ է, եթե ոչ ֆաշիզմ, այն, ինչին մենք ականատես եղանք ապրիլի սկզբին Արցախի դեմ Ադրբեջանի ագրեսիայի ժամանակ։ Ի՞նչ են, եթե ոչ ֆաշիզմ, այլատյացությամբ, անհանդուրժողականությամբ և թշնամանքով լի հայտարարությունները, որոնք հնչում են Բաքվից»,- ասել է նա։

Նա ընդգծել է, որ Հաղթանակի օրը վառ ապացույց է, թե ինչ է լինում ֆաշիզմի վերջը։

Նալբանդյանը հիշեցրել է, որ վեց հարյուր հազար հայ է մասնակցել Երկրորդ աշխարհամարտին, որոնցից մոտ կեսն է վերադարձել տուն։

«Հայրս մասնակցել է Ստալինգրադի հաղթական ճակատամարտին, մորս երկու եղբայրները զոհվել են ռազմաճակատում։ Չկա հայ ընտանիք, որն իր մասնակցությունը չի բերել Հայրենական մեծ պատերազմին։ Ֆաշիզմի դեմ պայքարում հայ ժողովուրդը մեծ ներդրում է ունեցել և, ինչպես տեսնում եք, այսօր էլ ունի»,- ասել է նա։

Հայրենական մեծ պատերազմին մասնակցել է շուրջ 600 հազար հայ. մոտ 300 հազարը` Հայաստանից, ևս 200 հազարը` մյուս հանրապետություններից, շուրջ 100 սփյուռքահայ կռվում էր դաշնակիցների զորքերի կազմում։ Նրանցից մոտ 200 հազարը զոհվեց մարտերում։ Պատերազմի տարիներին 99 հայ Խորհրդային Միության Հերոս դարձավ, իսկ լեգենդար օդաչու Նելսոն Ստեփանյանն ու Խորհրդային Միության Մարշալ Հովհաննես Բաղրամյանը այդ կոչմանն արժանացան երկու անգամ։

Բացի այդ, 26 հայ Փառքի շքանշանի ասպետ դարձավ։ Երկրորդ Համաշխարհային պատերազմի ամենաականավոր զորահրամանատարներն էին Խորհրդային Միության կրկնակի հերոս մարշալ Հովհաննես Բաղրամյանը, Խորհրդային Միության հերոս, զրահատանկային զորքերի գլխավոր մարշալ Համազասպ Բաբաջանյանը, ավիացիայի մարշալ Սերգեյ Խուդյակովը (Արմենակ Խանփերյանց), Խորհրդային Միության հերոս, ԽՍՀՄ նավատորմի ադմիրալ Հովհաննես Իսահակյանը։ Հայ ժողովուրդը նախապատրաստել և ռազմաճակատ է ուղարկել 6 մոտոհրաձգային դիվիզիա, իսկ 89-րդ դիվիզիան (Թամանյան) հասավ մինչև Բեռլին։

 

Լրահոս
0