00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Գյումրին Մայիսի 9-ը նշեց շքերթով

Բաժանորդագրվել

Գյումրու «Մայր Հայաստան» հուշահամալիրի տարածքն այսօր բազմամարդ էր մայիսյան հաղթանակների կապակցությամբ: Մարզային և քաղաքային իշխանությունների ներկայացուցիչները, Շիրակի թեմի առաջնորդը, ԱԺ պատգամավորները հարգանքի տուրք մատուցեցին Հայրենական մեծ պատերազմում զոհված հերոսներին և ծաղկեպսակ դրեցին Անմար կրակի մոտ:

Ինչպես միշտ, միջոցառմանը ներկա էին նաև պատերազմի վետերանները, չնայած նրանց շարքերը տարեցտարի նոսրանում է: Տոնի առթիվ ներկաներին շնորհավորեցին Շիրակի մարզպետ Հովսեփ Սիմոնյանը և Գյումրու քաղաքապետ Սամվել Բալասանյանը, իսկ վետերանների անունից ելույթ ունեցավ բազմավաստակ երկաթուղային Արտուշ Տոնոյանը: Շնորհավորանքից հետո ՀՀ և ՌԴ միացյալ զորախմբավորումների և ուժերի շտաբի պետի` գնդապետ Դավիթ Աղաջանյանի հրամանատարությամբ տեղի ունեցավ ՀՀ և ՌԴ զինված ուժերի՝ ՀՀ ՊՆ Շիրակի կայազորի և Գյումրիում տեղակայված 102-րդ ռազմակայանի և սահմանապահ ջոկատի զինվորների համատեղ շքերթը:

 

 

Լրահոս
0